13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արթուր Բաղդասարյանը խորհուրդ է տալիս ադրբեջանցիներին չխցկվել այնտեղ, որտեղ նրանց չեն սպասում

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկնաբանել է պաշտոնական Բաքվի նյարդային արձագանքը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի Հայաստան կատարած այցի ու Երևանում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ: “Հայաստանի Հանրապետությունը սուվերեն պետություն է, որը ՀԱՊԿ-ի ակտիվ անդամներից է, և թե ում հետ համագործակցության ինչ ձևաչափ կորոշի` մեր երկրի ներքին գործն է: Լավ կլինի, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները չխցկվեն […]

“Դուրս արի ներքին խռովքից”. Րաֆֆին պատասխանեց Արման Մելիքյանին

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյաննանդրադարձել է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի այն դիտարկմանը, թե  “եռանախագահության” թեկնածուները` Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Պարույր Հայրիկյանը, “գուրգուրված են նախագահ Սերժ Սարգսյանի կողմից” եւ առավել մրցունակ են վերջինիս համար: Նա նախ լրագրողների միջոցով ողջունել է Արման Մելիքյանին, ապա ասել, որ դա իրականությանը չի համապատասխանում եւ Արման Մելիքյանն էլ գիտի, որ դա […]

Իմ ժպիտը թուլություն չհամարեք. Ր. Հովհաննիսյան

Կոտայքի մարզ կատարած այցելության հաջորդ կանգառը ՀՀ նախագահի թեկնածու, Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար Բյուրեղավանն է: Քաղաքի Արվեստի դպրոցի մոտ ընտրողների հետ հանդիպմանը նա նախ խոսքը տվեց Զարուհի Փոստանջյանին: Վերջինս հայտարարեց. “Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել առաջնորդել մեզ, մենք բոլորս զինվորագրված ենք”: Հավաքվածներին թեկնածուն կոչ արեց հաղթել սեփական վախը, ներսի ստրուկին: “Մենք գնում ենք, բարեւում ենք […]

Մի անհայտ էլ` ակնհայտ. “Հայազն”

Հայաստանի 6 տասնյակը հատող կուսակցական բազմությանն ավելացավ եւս մեկը: Հունվարի 31-ին, Երևանում,Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում տեղի ունեցավ “Հայազն” կուսակցության հիմնադիր համագումարը : Նախ ընդունվեց կուսակցության կանոնադրությունը, որը մշակվել ու ձևակերպվել էր Ծաղակաձորում կուսակցության կայացած եռօրյա հավաքի ժամանակ:  Համագումարը նախագահում էր Արմեն Հովհաննիսյանը,քարտուղար` Աշոտ Գրիգորյան:Հաշվիչ հանձնախմբի նախագահ ընտրվեց Հովհաննես Նալբանդյանը,անդամներ` Կարեն Մեժլումյանը,Արսեն Սարգսյանը: Ելույթներով հանդես […]

Սյունիքի մարզպետին` կարգապահական տույժի ենթարկել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որում, մասնավորապես, ասված է. “Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզի Ագարակ գյուղ ՀՀ Նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը մասնակցել են նաև գյուղի դպրոցի ուսուցիչները և աշակերտները, ինչի արդյունքում խաթարվել է ուսումնական գործընթացը: Ելնելով վերոնշյալից` ԿԳ նախարարը առաջարում է` […]

Արմեն Մարտիրոսյանի ծնողների դուռը թակել` անձնագիր են ուզել

“Քարոզարաշավը ընթանում է հանդարտ ու քաղաքակիրթ ,անգան բողոքներն են բովանդակային առումով տարբերվում”,- հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը :Նրա այս խոսքերը հաստատեց “Ժառանգության” վարչության անդամ Արմեն Մարտրիոսյանը , միաժամանակ նշելով, որ ՀՀԿ-ն շարունակում է ապօրինի կերպով օգտագործել վարչական ռեսուրսները : “Երեկ տեղեկություն եմ ստացել , որ Չարենցավանում և հարակից գյուղերում, դպրոցի դասաժամերի հաշվին քարոզարշավի նպատակով  ԱԺ […]

Ադրբեջանցի խաղաղապահները կլքեն Աֆղանստանը

Մինչեւ այս տարվա ավարտը` ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ավարտից հետո, Ադրբեջանն իր խաղաղապահներին դուրս կբերի Աֆղանստանից, քանի որ ՆԱՏՕ-ի զորքերի` Աֆղանստանից դուրս բերելուց հետո նրանց մնալն այլեւս հնարավոր չի լինի, հաղորդում է “АПА” գործակալությունը:  ԱՄՆ-ի 140 հազար խաղաղապահների դուրս գալուց հետո Աֆղանստանը կլքեն նաեւ ադրբեջանցիները:  Նշենք, որ ադրբեջանցի 22 խաղաղապահներն Աֆղանստանում են 2002-ի նոյեմբերի 20-ից:

Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանել է մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե հնարավոր է` նախագահական ընտրություններից հետո ձեւավորվի “ազգային համաձայնության” կառավարություն, իսկ ինքն էլ զբաղեցնի ԱԳ նախարարի պաշտոնը: “ժառանգության” առաջնորդն ասել է, որ եթե Հայաստանում առաջին անգամ տեղի ունենան “դե յուրե” ընտրություններ, ընտրվի “դե յուրե” նախագահ, այդ պարագայում ինքը կողմ է “ազգային համաձայնությանը” եւ այդ […]

ԲՀԿ-ն` Սարգսյանին, ՀԱԿ-ը` Բագրատյանին

Հայերս միշտ չէ, որ ինչ-որ ուժի ընտրելուց հետո ցանկություն ենք ունենում ընտրելու նաև այդ ուժի առաջնորդին և հակառակը: Այս մասին հայտնեց “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ սոցիոլոգի`ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի  և ՀԱԿ-ի չմասնակցությունն ընտրություններին մտավախություն էր ստեղծել, թե այդ ուժերին ընտրողները չեն գնա ընտրությունների, սակայն այդ մտավախությունները չհաստատվեցին. “Դրա պատճառն […]

Րաֆֆին բուլկի ու պերաշկի բաժանեց Չարենցավանի երեխաներին /Ֆոտո/

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր քարոզարշավը Չարենցավանում: Նա “խաչապուրիանոցի” մոտ ողջունեց տեղի աշխատակիցներին: Վերջիններս մի պահ անակնկալի եկան եւ չէին մոտենում փոքրիկ պատուհանին: Թեկնածուն սպասեց այնքան, մինչեւ նրանք վերջապես մոտեցան: Տարատեսակ խմորեղեն գնելով` Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց նրանց եւ մաղթեց` բարի ընտրություն: Խաչապուրիներն ու բուլկիները նա բաժանեց հավաքված դպրոցականներին: Րաֆֆի Հովհաննիսյանը կատակեց, թե հանկարծ այս մասին Արմենուհուն /նրա տիկինն է/ չասեք` չի սիրում, որ պերաշկի եմ ուտում: Henaran.am-ը թեկնածուից հետաքրրքվեց, թե ինչու կրպակ աշխատակիցները տարակուսեցին եւ չէին մոտենում իրեն: Նա պատասխանեց, որ նրանք ոչ թե վախենում էին իրենից, այլ տեսախցիկների եւ լրագրողների բազմությունից: Ապա Րաֆֆի Հովաննիսյանը  նրանց հորդորեց` չվախենալ եւ առաջանալ: Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր քարոզարշավը Կոտայքի մարզում: Այժմ նա ուղեւորվում է Բյուրեղավան: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի