13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ը չի հավատում Սիրիային

ՄԱԿ-ի խաղաղարարները, ովքեր Իսրայելի եւ Սիրիայի սահմանին գտնվող ապառազմականացված գոտում են, չեն հաստատել իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից Դամասկոսին մոտ գտնվող ռազմական հետազոտական կենտրոնի վրա ավիահարվածի տեղեկությունը, հաղորդում է “Reuters”-ը: ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ Գոլանյան բարձունքների վրայով թռչող որեւէ ինքնաթիռ չեն տեսել, այդ պատճառով էլ չեն կարող հաստատել Սիրիայի օդային տարածք ներխուժելու մասին տեղեկությունը: […]

Մահափորձ Հայաստանի անկախության վրա

”Հայրիկյանը անկախության խորհրդանիշն էր և իր վրա կրակելով կրակում են՝ Հայաստանի անկախության վրա: Սա կարելի է հասկանալ “Կուժ լսի, կուլա քեզ եմ ասում” ձևով”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Սարդարապատ” շարժման նախաձեռնող,  Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը:  Վերջինս նկատեց, որ ինքը հիմա չի ուզում եզրակացություններ անել, սակայն հույս ունի, որ հետաքննությունը կբացահայտի իրականությունը: Նրա խոսքով` ապագա իրադարձությունները […]

Հայաստանի վիճակը չի ապակայունանա. Ն. Բորդյուժա

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը Հայաստանում իրավիճակի ապակայունացում չի բերի: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` Աստանա-Երեւան-Կիեւ-Մինսկ հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ: “Իհարկե, դա շատ լուրջ դեպք է, հատկապես ընտրությունների շեմին: Չեմ որակում այն որպես մահափորձ: Կարծում եմ, որ նախքան որեւէ որակում տալը հարկավոր է մանրամասներն ուսումնասիրել ու համապատասխան հետաքննություն անցակցնել”,-նշել է […]

Սերժ Սարգսյանը հետաձգում է

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի այսօրվա նախընտրական հանդիպումը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հետաձգվել է: Հեռուստաընկերությունների և Հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության այսօրվա եթերաժամերին ևս հեռարձակման համար նախատեսված Սերժ Սարգսյանի քարոզչական հոլովակները չեն ցուցադրվի:

Օսկանյանը խորհուրդ է տալիս

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այցելել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, ում դեմ երեկ մահափորձ է կատարվել: ”Քիչ առաջ ԲՀԿ իմ գործընկերների հետ այցելեցի Պարույր Հայրիկյանին: Մենք հիվանդանոցում եղանք այն պահին, երբ նրան դուրս էին բերում վիրահատարանից: Նա դեռ չէր զարթնել, և հնարավոր չեղավ խոսք փոխանակել հետը: Բժիշկներն ասացին, […]

Դրսից ոչ մի բան լինել չէր կարող, եթե ներսում գործընկեր չլինի

“Հայաստանի քաղաքական դաշտը տրամաբանություն չի ճանաչում և առաջինը պետք է բացառել իշխանությունների մասնակցությունը,- Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով երեկ` հունվարի 31-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հնարավոր վարկածներին: -Դա խառնակչություն է, որի համար շահագրգռված են ավելի շատ պղտոր ուժեր”:  Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, այսօր երկրում քաղաքական լարվածություն հասունացած չէր, ինչպես […]

ՀԱԿ-ը պահանջում է իշխանությունից /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նույնպես այցի էր եկել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀԱԿ-ը ոչ մի ասելիք չունի այս պահին, միայն դատապարտում է միջադեպը: “Միաժամանակ պահանջում ենք, որ իշխանությունները շատ կարճ ժամանակամիջոցում բացահայտեն գործը, գտնեն մեղավորներին եւ պատժեն”,-եզրափակեց Զուրաբյանը: Դիտեք տեսանյութը:

Հայրիկյանին երկար ապաքինում է ահրաժեշտ /վիդեո/

“Սբ. Գրիգոր Լուսավորիչ” հիվանդանոցի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը լրագրոողներին քիչ առաջ ասաց, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիրահատությունը տեւել է 20-25 րոպե, փափուկ հյուսվածքներից հեռացվել է գնդակը: Նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է եւ դեռ 1-2 օր կմնա այստեղ: Ըստ բժշկի` նրա կյանքին վտանգ չի սպառնում: 2 օրից նա կտեղափոխվի ընդհանուր բաժանմունք: Հայրիկյանին 5-7օր ապաքինում է […]

Լրագրողներին մոտեցավ Պարույր Հայրիկյանի փաստաբանը /վիդեո/

Քիչ առաջ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը լրագրողներին Հայրիկյանի անունից շնորհակալություն հայտնեց` աջակցելու համար եւ հայտարարեց, որ Հայրիկյանի եւ հարազատների անունից խնդրում է չաղմկել, չխանգարել բուժհաստատության աշխատանքը: Ինչ վերաբերում է Հայրիկյանի առողջությանը, ապա ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, թեկնածուի տրամադրությունը լավ է, նույնիսկ կատակներ է անում: “Նրան տեսնել ցանկացողներն այսօր չեն ունենա […]

Քաղաքագետը կատարվածը այնպիսի խոչընդոտ չի համարում, որը կազդի քարոզարշավի ընթացքի վրա

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը խորհուրդ է տալիս այս իրավիճակում ոչ մեկին չզբաղվել սպեկուլյացիաներով և անուններ չտալ` ներսի, թե դրսի ուժերն են սրա հետևում կանգնած: Այդպես էլ նա մեկնաբանեց նախօրեին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձը:  Այս պահին Մարկարովը չի գտնում, որ Հայրիկյանի հետ կատարվածը կարելի է այնպիսի խոչընդոտ համարել, որպեսզի այն ազդի նախընտրական քարոզարշավի ընթացքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի