Վարչապետ է փոխվում՝ ոչ թե որ նա վատն է … ինչ է ակնարկում Գալուստ Սահակյանը /վիդեո/
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ իշխանությունը գնալու է ռադիկալ փոփոխությունների:
՛՛Ռադիկալ փոփոխությունները պիտի գնան այն ուղղությամբ, ինչը պահանջում է ժողովուրդը: Երբ կլինի ծրագիրը, կորոշենք նաև դերակատարումները, ովքեր կկարողանան իրագործել այդ ծրագրերը, դա մեզանում անձնավորված չէ՛՛,-ասաց Սահակյանը:
Նա հավելեց, որ այդ դերակատարողների մեջ կարող են լինել ներկայացուցիչներ նաև այլ քաղաքական ուժերից: Հարցին, թե մասնավորապես որ ուժերից կարող են ներկայացուցիչներ լինել այդ ծրագրերի իրագործման գործում, պատգամավորը պատասխանեց. ՛՛Դա կախված կլինի, թե որքանով քաղաքական ուժերի ծրագրերը համահունչ կլինեն մերի հետ: Յուրաքանչյուր քաղաքական թիմ ինքն իր առաջարկներով պիտի հանդես գա՛՛:
Ինչ վերաբերում է վարչապետի փոփոխության հնարավորությանը, ապա Սահակյանը նշեց, որ Տիգրան Սարգսյանն իր թիմի անդամն է և միշտ էլ մնալու է իր թիմի անդամը՝ անկախ նրանից, թե իրենցից յուրաքանչյուրը որտեղ կլինի:
“Այն գործընթացները, որոնք կդրվեն նոր ծրագրերի առումով, դրանք են կարևոր: Վարչապետ է փոխվում, ոչ թե որ նա վատն է, այլ ծրագիր կա, որ ուրիշն ավելի լավ կարող է անել, բայց մեր թիմի որևէ դերկատար չի փոխվելու”,-շեշտեց Գալուստ Սահակյանը: