13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արամ Հարությունյանը չի ընդունում Հայրիկյանի այդ քայլը

Քարոզարշավը բաժանում եմ երկու փուլի`մինչ մահափորձը և դրանից հետո: Մինչ մահափորձը իշխանություններին մեղադրում էին նրանում, որ ընտրություններում ամեն ինչ պարզ է, իսկ մահափորձից հետո իրավիճակը փոխվեց և հայտնվեց վիրտուալ թշնամի, ում բոլորը քննադատում և քարկոծում են: Այս մասին նշեց նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը: “Մահափորձի հետ կապված ես չեմ կասկածում Անդրեաս Ղուկասյանին, […]

ԲՀԿ-ն ՀՀԿ-ի դուստր ձեռնարկությունն է. էպոսագետ

Նախագահի թեկնածու, Էպոսագետ Վարդան Սեդրակյանն այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում հայտարարեց, որ որոշ լրատվամիջոցներ իր քարոզարշավը հեգնական մոտեցմամբ են լուսաբանում: Նա ասաց, որ անգամ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ինքը գիշերն այցելեց նրան, գրեցին, թե իրեն թույլ չեն տվել մտնել վերակենդանացման բաժանմունք:  ‘’Ասեմ, որ ինձ թույլ են տվել մտնել, նման հարց […]

Հայրիկյանի թիկունքից կրակողի ֆոտոռոբոտը կա՞

Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ տեսել է հանցագործի դեմքը, որը բաց է եղել: Նախագահի թեկնածուն կցկտուր նշեց` ինչ հիշում է հանցագործի արտաքին տվյալներից` պատմել է իրավապահներին: Կրակողը կանգնած է եղել 20-25 սմ հեռավորության վրա, ձեռքին լաթով “ինչ-որ բան է փաթաթված եղել”: Արդյոք պատրաստ է Հայրիկյանի դեմ մահափորձի հեղինակի ֆոտոռոբոտը: Henaran.am-ը փորձեց տեղեկությունը […]

Նախագահի թեկնածուներին-տեսաուղերձ 5 /վիդեո/

Առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին և ՀՀ ապագա նախագահին գյումրեցի ընտրողների, “Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին” խորագիրը կրող, “Շիրակ կենտրոնի” կողմից պատրաստված տեսաուղերձների շարքից ներկայացնում ենք հերթական` 5-րդ տեսանյութը:

Հայրիկյանը դուրս է եկել հիվանդասենյակից /լրացված/

Քիչ առաջ “Սբ.Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, որի դեմ հունվարի 31-ին մահափորձ էր կատարվել, դուրս է եկել իր հիվանդասենյակից եւ մոտեցել սպասասրահում գտնվողներին: Նա զրուցել է լրագրողների հետ: “Ես դեռ որոշում չեմ ընդունել, բայց ամեն ինչ գնում է այն հունով, որով պետք է գնար, այսինքն՝ ամսի 18-ին ընտրւթյուն պիտի […]

ԱՄՆ-ը նոր պետքարտուղար ունի

Դեմոկրատական կուսակցությունից նախկինում առաջադրված նախագահի թեկնածու Ջոն Քերին պաշտոնապես փոխարինել է Հիլլարի Քլինթոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, հաղորդում “BBC”-ն: 65-ամյա Հիլլարի Քլինթոնն ասել էր, որ կհեռանա պաշտոնից Բարաք Օբամայի նախագահության առաջին ժամկետի ավարտվելուց հետո: Նախագահին ուղղված իր նամակում Քլինթոնը շնորհակալություն է հայտնել վերջինիս եւ հայտարարել, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել նրա ադմինիստրացիայում: Սենատոր Ջոն […]

ՀԱԿ ջան, սիրուն չի…

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀԱԿ-ի կողմից հնչեցվող քննադատություններին: ”ՀԱԿ ջան սիրուն չի… Վերջին շրջանի իրադարձությունների ֆոնին միակ դիսոնանսը ՀԱԿ-ի որոշ գործիչների կողմից հնչեցվող հին և մաշված երգացանկն է:  Վինիլային ձայնասկավառակի վրա գրված, պատեֆոնային ակուստիկայով այս կատարումները իշխանությունների հասցեին մեղադրանքերի ստանդարտ կոմպլեկտ են հիշեցնում: Հակաիշխանական այս մուղամը գուցե դեռևս ունի […]

Ընտրությունը կհետաձգվի՞

Հայրիկյանը մի խումբ լրագրողներին երեկ երեկոյան ասել է, որ դեմ է քվեարակության օրը երկարաժամկետ հետաձգելուն, սակայն չի բացառում կարճաժամկետ` 15 օրով հետաձգելը: Նկատենք, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կապված միջադեպը սահմանադրության 52-րդ հոդվածով կարող է համարվել անհաղթահարելի խոչընդոտ միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ: Պարույր Հայրիկյանի լիազոր ներկայացուցիչը կարող է դիմել Սահմանադրական դատարան: Անհաղթահարելի խոչընդոտների հետ կապված […]

Էդ էր մնացել` գան մեր շտաբում նստեն. Բագրատյանին կպաշտպանի Երվանդը

ՀՀ նապագահի թեկնածու, Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը չի օգտվի ոստիկանության առաջարկից` նախագահի թեկնածուների անվտանգությունն ապահովելու նպատակով տրամադրել ուղեկցող ծառայողներ: Այսօր Ազատության հրապարակում կազմակերպված հանդիպմանը այս մասին հայտարարեց Հրանտ Բագրատյանը: ”Ոչ, չեմ օգտվի, Էդ էր մնացել` գան մեր շտաբում իրենք նստեն:Թող հետեւեն դրսից, ես չեմ ուզում` գան մեր շտաբում նստեն: Ես արդեն չգիտեմ` թիկնապահներից խուսանավել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի