18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մաքսային միության հետ կապված խնդիրներ կլինեն. Սայմոն Ֆրեյզեր

ԵՄ հետ ՀՀ հարաբերությունների խորացումը չի հակասում ՌԴ-Հայաստան խորը հարաբերություններին: Այսօր Երեւանում նման հայտարարություն արեց ՄԹ փոխարտգործնախարար Սայմոն ֆրեյզերը` անդրադառնալով ԵՄ եւ Եվրասիական միության շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին:

‘’ՄԹ  կշարունակի խրախուսել ՀՀ-ին` իր հարաբերությունները խորացնել ԵՄ հետ, միեւնույն ժամանակ հասկանալով եւ հարգելով ձեր խորը հարաբերությունները ՌԴ-ի հետ: Այս երկու բաները փոխբացառող չեն’’,-շեշտեց Սայմոն ֆրեյզերը:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանը կշարունակի ԵՄ հետ ասոցացման եւ խորը եւ ազատ առեւտրի պայմանագրի շուրջ բանակցությունները, միեւնույն ժամանակ շեշտելով. ‘’Ենթադրում եմ, որ այդ համատեքստում կլինեն որոշ խնդիրներ կապված Մաքսային միության հետ, բայց ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանը ցանկություն ունի խորացնել հարաբերությունները ԵՄ հետ’’,-շեշտեց Սայմոն Ֆրեյզերը:

Հիշեցնենք, որ Միացյալ թագավորության արտաքին գործերի փոխնախարար Սայմոն ֆրեյզերը մարտի տասից տասներկուսը Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում այցելել է Հայաստան:

Սայմոն ֆրեյզերը ՄԹ ԱԳ նախարար Ուիլյան Հեյգի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդականն է եւ պատասխանատու է Լոնդոնում ԱԳ նախարարության աշխատանքի եւ աշխարհի տարբեր երկրներում  գործող բրիտականական կառավարության ներկայացուցչությունների համար:

Երեւանում ՄԹ ԱԳ փոխնախարարը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան սարգսյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ

Սայմոն ֆրեյզերը մեծ սպասումներ ունի Երեւան կատարած իր առաջին այցից: Իր հանդիպումների ընթացքում փոխնախարարը քննարկել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ  Հայստանի ու ՄԹ միջեւ մասնավորապես առեւտրի եւ ներդրումների ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Նրա խոսքով` ՄԹ հետագա ներդրումները ՀՀ տնտեսության մեջ կախված են բաց կայուն եւ հավաստի ներդրումային հիմքեր ստեղծելու կառավաևության պատրաստակամությունից:

”Ես գնահատում եմ կառավարության առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը, որոնք նրանք նախատեսում են անել տնտեսության զարգացման համար, բայց կան մի շարք ոլորտներ, հանքարդյունաբերություն, ՏՏ, գյուղատնտեսության եւ այլն, որտեղ մենք կարող ենք աջակցել բրիտանացի ներդրողներին, որ նրանք ներդրումներ կատարեն’’,-նշեց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ