17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոչ քծնելու, ոչ էլ որևէ արտոնություն ստանալու խնդիր չունենք /վիդեո/

Ներկայացնում ենք նախօրեին տեղի ունեցած “Բարգավաճ Հայաստան” կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստի մասին “Կենտրոն” հեռուստաընկերության տեսանութը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն  իր դժգոհությունն է հայտնել, որ Կառավարությունը մերժում է ԲՀԿ-ի այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված էին կուսակցության նախընտրական խոստումների կատարմանը, փոքր և միջին բիզնեսի “մեջքը շտկելուն” և այլ խնդիրներին: Զոհրաբյանը նաև հույս է հայտնել, որ առաջիկայում կունենանք “առավել ադեկվատ կառավարություն”:

Գագիկ Ծառուկյանը ասել է. “Տիկին Զոհրաբյան, որ դուք մեկ-մեկ զանգում եք, համապատասխան, պարոն Ծառուկյան ո՞նց քվեարկենք, ուրեմն, ես բոլորիդ ներկայությամբ եմ ասում, ամենակարևորը ինձ մի հարցրեք:

Կարևորը՝ տեսնելով, որը որ անհրաժեշտ է ժողովրդին, երկրին, այդպես էլ պետք է դուք քվեարկեք: Որովհետև մենք ոչ քծնելու, ոչ էլ որևէ արտոնություն ստանալու խնդիր չունենք”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ