13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԽԽՎ-ում դիտավորյալ աղավաղվել է ԼՂ հակամարտության անվանումը. Դավիթ Հարությունյան

Հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը ամփոփեցին հունվարի 21-25-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ 2013 թվականի նստաշրջանի առաջին մասի աշխատանքների արդյունքները: Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանին շնորհվել […]

“Պարույր Սեւակ”` Հովիկ Աբրահամյանին

ՀՀ ԱԺ նախագահ, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն այսօր Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի կողմից պարգեւատրվեց “Պարույր Սեւակ” հուշամեդալով` Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման եւ տարածքային մարմինների կայացման գործում ունեցած ներդրման համար:  “Ինչքան պաշտոնը բարձրացել է, այնքան մարդամոտ է դարձել: Ինչքան վերեւ է բարձրացել, այնքան ներքեւ է նայել”,-այսպես բնութագրեց գործող […]

Գյուղին “զավոդ” պետք չի.Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ընտրողների հետ հանդիպմանն ասաց, որ ինքը շատ գյուղերում է լինում` եւ հիացած է մեկ կարեւոր գործոնով. “Ես նկատել եմ, որ հատկապես սահմանամերձ շրջաններում մարդիկ ունեն իսկապես մարտական ոգի, ապրելու եւ արարելու ձգտում: “Ես շատ գյուղերում եմ եղել եւ գյուղերի մեծ մասում մարդկանց մոտ այս ցանկությունը կա”,-ասաց Սերժ Սարգսյանը: Իհարկե, նրա […]

9-րդ օրը բաց երկնքի տակ եւ անոթի /վիդեո/

”Ռադիոհայ” ՍՊԸ-ի տնօրեն, քարոզարշավի առաջին օրից հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իրեն լավ է զգում և պատրաստ է շարունակել հացադուլը մինչև առնվազն ընտրությունների ավարտը: Henaran.am-ի հետ զրույցում Ղուկասյանն ասաց, որ շատ հնարավոր է, որ իր պայքարը շարունակի նաև ընտրությունների ավարտից հետո: Դա կախված է իրադարձությունների զարգացումից: Հարցին, թե ինչպես է հաջողում ձմռանը դրսում օրերով գտնվելը […]

Յուրաքանչյուր տավուշեցի մի բերդ է` կանգնած սահմանին /ֆոտո, վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հունվարի 29-ին քարոզարշավը շարունակեց Տավուշի մարզում: Առաջինը նա եղավ Մովսես գյուղում, զրուցեց համայնքի բնակիչների հետ, այնուհետեւ` մոմ վառեց Սբ. Աստվածածին եկեղեցում: Բերդում նախագահի թեկնածուն հանդիպեց կուսակցական ակտիվի հետ: Նրա խոսքով` սկսած Մովսես գյուղից վերջացրած ցանկացած համայնքով ամեն մեկը մի բերդ է, որ անառիկ են պահում սահմանը: Ըստ նախագահի թեկնածուի` կարեւոր […]

Րաֆֆիի պատճառով Հայաստանում կտրուկ նվազել է ինտիմ կյանքը

Լրագրող, հաղորդավար Պետրոս Ղազարյանը Ֆեյսբուքյան իր էջում հումորով է մեկնաբանել ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի անմիջական քարոզարշավը:   ”Ըստ Գելլափի` այս օրերին Հայաստանում կտրուկ նվազել է ինտիմ կյանքը: Կանայք տղամարդկանց մերժում են. ”բա որ Րաֆֆին հանկած ներս մտնի” արտահայտությամբ))”,-գրել է Պետրոս Ղազարյանը:

Հայաստանում չկան ֆավորիտներ, կան քավության նոխազի թեկնածուներ

“Առաջին անգամ ժողովրդին անկեղծ ասում եմ` ընտրություններն ապուշություն են, մասնակցեք այդ ապուշությանը եւ գնահատեք այն”: Նման բնութագիր տվեց “Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` նախագահի թեկնածուների քարոզարշավին: Այն հարցին, թե նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը համարվում է 2-րդ պատվավոր տեղի ֆավորիտը, Աշոտ Մանուչարյանը նկատեց, որ Հայաստանի քաղաքական եւ պետական դաշտում ֆավորիտներ չկան, կա քավության նոխազի տեղ եւ […]

Արտագաղթն ու Սերժ Սարգսյանի ծրագիրը

Մամուլում և սոցցանցերում ակտիվ կերպով քննարկվում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում արտագաղթի մասին դրույթի բացակայության հարցը:  “Այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Արտագաղթի հարցին ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ հստակ անդրադարձել է: Ավելին, Սերժ Սարգսյանը ոչ միայն խոսել է արտագաղթը կանխելու, այլ երկրից տարբեր պատճառներով հեռացածներին հայրենիք վերադարձնելու անհրաժեշտության […]

Ծառուկյանը կորցնում է

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը մեկնաբանելով “ArmNews հեռուստաընկերության, Gallup Organization-ի և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիաի կողմից անցկացված “Հայ ընտրողների տրամադրվածությունը Նախագահական ընտրություններից առաջ-2013” նախագծի երկրորդ հարցման արդյունքները, նշել է, որ ընտրություններին մասնակցելու համար առաջադրելով սեփական թեկնածուի` և՛ “Հանրապետական կուսակցությունը”, և՛ “Ժառանգություն կուսակցությունը” մեծացրեցին իրենց աջակիցների բազան, մինչդեռ “Բարգավաճ Հայաստանը” կորցրեց իր ընտրազանգվածի որոշակի աջակցությունը` այս ընտրություններում սեփական թեկնածու […]

ՀՀ նախագահի թեկնածուներին-տեսաուղերձ 3 /վիդեո/

“Շիրակ կենտրոնը” պատրաստել է Հայաստանում հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին և ՀՀ ապագա նախագահին գյումրեցի ընտրողների կողմից ուղղված ուղերձներ պարունակող տեսանյութերի շարք, որոնք հաջորդաբար հանրայնացվում են: “Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին” խորագիրը կրող տեսաուղերձների շարքից ներկայացվող այս տեսանյութում Գյումրու տնակային ավանների բնակիչները իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներին` իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի