20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բարեգործական անվան տակ որևէ մեկին թույլատրելի չէ նվաստացնել մարդկանց

”Այսօր հնարավորություն ունեք մասնակցելու մեր երկրորդ միջոցառմանը, հիմա մենք բավականին ակտիվ գործունեության մեջ ենք` և ”Ժառանգությունը”, և ”Բարև Երևան” դաշինքը: Բոլորդ տեղյակ եք ՛՛Ժառանգության՛՛ ծրագրին, որևէ խնդիր կամ խոչընդոտ չունենք, միշտ սպասարկել ենք երևանցու շահը: Մենք ավագանիում մեծամասնություն ենք կազմելու և պաշտպանելու ենք երևանցու շահերը:  ”Բարև Երևան” դաշինքը միանշանակ ունենալու է հաղթանակ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղարին /ֆոտո/

Ապրիլի 17-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երեւանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։ Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵԽ Գլխավոր քարտուղարի պաշտոնում պարոն Յագլանդն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան, այս անգամ այցելությունը տեղի է ունենում Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահության նախօրեին:  “Ուղիղ մեկ ամիս հետո՝ մայիսի 16-ին, Հայաստանը […]

Սաակաշվիլին պատմել է 2008-ի պատերազմում “սիրելի Բուշի” դերի մասին

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է իր ամերիկացի գործընկեր Ջորջ Բուշ կրտսերի հետ 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում շփման մանրամասները, հաղորդում է “Грузия Online”-ը: “Բուշն ինձ զանգահարեց այն ժամանակ, երբ ռուսական բանակն արդեն դեպի Թբիլիսի էր գալիս: “Դե, ինչպե՞ս ես, Միշա: Կարծես թե ոչ այնքան լավ, այո՞“,-հարցրել է Բուշը: “Թե ինչպես եմ ես հիմա, դա արդեն կարեւոր չէ […]

Ով է Տեր-Պետրոսյանը ՀԱԿԿ-ում

ՀԱԿ ավագանու 2-րդ համար, ՀԱԿԿ անդամ Զոյա Թադևոսյանը հավատացած է, որ թե Վահագն Խաչատրյանը թե ՀԱԿ թիմն ամբողջությամբ պատրաստ են փոփոխություններ իրականացնել Երևանում: Henaran.am-ը հիշեցրեց ՀՀՇ նախկին անդամ Հովհաննես Իգիթյանի տեսակետը, որ ՀԱԿ-ը անձի կուսակցություն է, որտեղ այլ կարծիք հայտնելու դեպքում կհեռացվես: Զոյա Թադևոսյանի պատասխանը դիտեք Henaran.am-ի տեսանյութում:

Սուրիկ Խաչատրյանը` թասիբի գործով

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Տարոն Մարգարյանի քարոզչությամբ է զբաղված: Նա հանդիպում է Երեւանում հաշվառում ունեցող սյունեցիների հետ եւ հորդորում մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկել 6 համարի` Տարոն Մարգարյանի օգտին: “Նրա հայրը` Անդրանիկ Մարգարյանը շատ լավ բաներ է արել Սյունիքի համար: Չպիտի դա մոռանանք: Սերունդներն էլ պիտի հիշեն: Տարոնը […]

Զարուհին առանձին կզրուցի

՛՛ՀՀ քաղաքացիները ապրիլի իննին հստակ ցույց տվեցին այն գիծը, որ այլևս որևէ կերպ չեն ճանաչում ապօրինի իշխանություններին, չեն ճանաչում այն սուտն ու կեղծիքը, որ այլ վայրում էր տեղի ունենում, նահանջ չի լինելու: Այն մարդիկ, ովքեր այս գաղափարը կրողն են, պաշտպանվելու են հենց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից և առաջ են մղելու մեր այն գաղափարը, որի կրողն ենք՛՛,- […]

ԲՀԿ-ի թաղապետը` մեղադրանքներից ու Տարոնից /վիդեո/

Ապրիլի 16-ին Նուբարաշենում Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի հետ հանդիպման էր եկել նաև Նուբարաշենի թաղապետ, ԲՀԿ-ական Մհեր Հովհաննիսյանը: Henaran.am-ի հետ զրույցում թաղապետը չցանկացավ գնահատել քաղաքապետի վերընտրվելու հնարավորությունները: ”Սա քաղաքական պայքար է և ընտրության վերջնական արդյունքը քվեատուփը բացելուց հետո կերևա, կերևա, թե որ քաղաքական թիմն ավելի լավ խոսեց, ավելի լավ քարոզարշավ տարավ”: Նա նաև հրաժարվեց […]

Առանց արատների մարդ էր. Հրանտ Մաթեւոսյան /վիդեո/

Ապրիլի 17-ին  լրանում է հայ քաղաքական եւ պետական գործիչ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 81-ամյակը: Նրա կնոջ` Ռիմա Դեմիճյանի խոսքով,  Դեմիրճյանը մեծ բարոյականության տեր մարդ էր` լիներ ընտանիքում, թե` արտաքին աշխարհում: ”Նրան բոլորն ընկալում էին որպես դրական մարդ: Նրա մեջ մարմնացել էին դրական որակները` թե´ մարդկային, թե´ քաղաքական գործչի: Եվ իզուր չէ, որ Հրանտ […]

Շնորհավոր ծնունդդ, Տարոն

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդյան 35 ամյակն է: Վերջին սոցհարցումներով եւ հետազոտություններով Տարոն Մարգարյանը լավագույն քաղաքապետ է ճանաչվել: Նա համարվում է Երեւանի ավագանու ընտրությունների միակ ֆավորիտը: Թերեւս Տարոն Մարգարյանին առավել լավ բնութագրել է նախագահ Սերժ Սարգսյանը: “Այս ընթացքում աշխատելով քաղաքապետ, իսկ դրանից առաջ քաղաքապետի տեղակալ, դրանից առաջ թաղապետ, ես չեմ տեսել մի դեպք, երբ […]

“Եռակի-քառակի շնորհակալություն Արմեն Աշոտյանին”. Աղվան Վարդանյան

Այսօր մամուլի ասուլիսով հանդես էր եկել ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:Ասուլիսից անմիջապես հետո, կարծես այդ ասուլիսին ի պատասխան, իր սիրած վայրում` facebook-ում ՀՅԴ-ին վերաբերող գրառում էր կատարել նաեւ ՀՀ ԿԳ, ՀՀԿ-ի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը… Աղվան Վարդանյանը, yerkir.am-ի խնդրանքով, անդրադարձավ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը եւ նշեց. “Սիրում եմ արձագանքել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի