15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կոնկրետ ծրագրեր Գյումրիում

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր  ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին:

Քաղաքապետը նախ ողջունեց տիկին Հիլիարդին և գոհունակություն հայտնեց սկսած 1992թ.-ից Հայաստանում և մասնավորապես աղետի գոտում գրասենյակի կողմից  իրականացրած բացմաթիվ ծրագրերի համար: Քարեն Հիլիարդն իր հերթին շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին ընդունելության համար և տեղեկացրեց, որ սա իր առաջին այցն է Գյումրի:

Տիկին Հիլիարդը միաժամանակ հույս հայտնեց, որ երկու կողմերը կհամագործակցեն Գյումրու և հարակից համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում, ապա  հակիրճ ներկայացրեց առաջիկա հինգ տարիների համար գրասենյակի կողմից  նախանշված ծրագրերի հիմնական ուղղությունները:

Բանախոսները երկուստեք  կարևորերեցին  Հայաստանում ապակենտրոնացմանն ուղղաված ծրագրերի իրականացումը, ինչը հնարավորություն կտա մասնավորապես Շիրակի մարզում զարգացնել տնտեսության տարբեր ճյուղեր: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին մոտ ապագայում քնարկել առավել կոնկրետ նախագծեր:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ