20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ավան համայնքում կազմակերպված ծառատունկին /ֆոտո/

Ապրիլի 16-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀՀ ԱԳՆ-ի, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, “Արմենիա Թրի Փրոջեքթ” բարեգործական հիմնադրամի (“Հայաստան ծառատունկ” ծրագիր) Երեւանի Ավան համայնքում կազմակերպված ծառատունկին, որի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ԱԳՆ աշխատակիցները շուրջ 350 ծառ տնկեցին:

Ծառուկյանը երես չունի. Ժամանակ

Ըստ թերթի, ԲՀԿ-ականներն արձանագրում են, որ Երեւանի ավագանու ընտրություններում “Բարգավաճ Հայաստանն” է իրականացնում ամենաակտիվ քարոզարշավը: Դա եզակի արձանագրություններից է, որ ԲՀԿ-ի դեպքում կարելի է համարել իրականությանը համապատասխանող: Իրապես, ԲՀԿ-ն զգալիորեն ակտիվ է քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի շրջանակում: Ընդ որում, այդ ակտիվությունը նաեւ արտահայտվում է ծախսված գումարների վիճակագրությամբ: Սակայն ընդհանուր կուսակցական այս ակտիվության ֆոնին ակնառու է կուսակցության […]

Նախկին առաջին տիկինը հիացած է առաջին տիկնոջ աշխատանքով /վիդեո/

Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը Henaran.am-ի հարցին, ինչու չի զբաղվում քաղաքականությամբ, ասաց, որ տնից մեկը պիտի զբաղվի: Որպես առաջին տիկին ժամանակին ինչ հասցրել եւ կարողանում էր` անում էր: “Հիմիկվա նման չէր, որ ազատ գործեինք, խոսեինք, ամեն ինչ սահմանափակ էր”,-նշեց տիկին Ռիման` ասելով, որ հիացած է Հայաստանի առաջին տիկնոջ աշխատանքով: […]

Հիշել, հիշեցնել եւ պահանջել. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ուղենիշերը

Համայն աշխարհի հայ համայնքները պատրաստվում են Հայոց ցեղասպանության հարյուրամյակին 2015 թվականի ապրիլի 24-ին, համակարգելով իրենց ոգեկոչման ծրագրերը տեղական, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում: Երկու տարի առաջ Հայաստանում ստեղծվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համահայկական հանձնաժողով, որի կազմի մեջ մտան Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների ղեկավարները, կրոնական առաջնորդները եւ սփյուռքի քաղաքական, բարեսիրական ու մշակութային գլխավոր կազմակերպությունների […]

Նուբարաշենցիները վառված են ԲՀԿ-ական թաղապետից /վիդեո/

Նուբարաշեն թաղամասի բնակիչները գոհ են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունից: Ասում են՝ քաղաքապետը գալիս է, ծանոթանում իրենց խնդիրներին: Henaran.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ իրենց բազմաթիվ խնդիրների լուծման հույսը դնում են միայն քաղաքապետի վրա. ”Կանաչապատում է արել, մեր խնդիրներն է լուծել, ասֆալտապատել է փողոցները, հիմա ավելի մեծ սպասումներ ունենք”: Մի շարք խնդիրներ էլ առանձնացրին: ”Գազաֆիկացում […]

՛՛Ժառանգության՛՛ հայտարարությունը

Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած իրադարձությունները բուռն քննարկումների տեղիք տվեցին: Տեղի ունեցածը գնահատելուն եւ ընկալելուն ուղղված արժեքավոր վերլուծություներին զուգահեռ շատ քաղաքական ուժեր եւ նրանց պատվերը կատարող որոշ ՛՛լրատվամիջոցներ՛՛ եւ ՛՛փորձագետներ՛՛ սկսեցին ինչ-ինչ նեղ կուսակցական շահերից ելնելով ապատեղեկատվություն տարածել տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրության վերաբերյալ՝ նենգափոխելով փաստերը: Հաշվի առնելով այս ամենը անհրաժեշտություն ենք համարում ներկայացնել իրադարձությունները այնպես, […]

Վահագն Խաչատրյանը քաղաքապետ դառնալու դեպքում

Անցած Երեւանի ավագանու ընտրություններին, երբ ՀԱԿ-ը հրաժարվեց իր մանդատներից, ՀԱԿ-ը պատրաստ չէր աշխատել սակավաթիվ մանդատներով: Բայց այսօր 6 տոկոսը հաղթահարելու դեպքում ՀԱԿ-ը կվերցնի իր մանդատները և կաշխատի Երևանի քաղաքապետարանում: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում հավաստեց ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը.”Անցած անգամ մենք ունեինք քաղբանտարկյալներ և երբեք համագործակցության չէինք գնա իշխանությունների հետ: Մինչև վերջին քայլը՝ մինչև […]

Տեր-Պետրոսյանը կգնա Ազատության հրապարակ /վիդեո/

ՀԱԿ կուսակցությունը պատրաստ է ակտիվ քարոզարշավ ծավալել: Այսօր ՀԱԿ համամասնական ցուցակի ավագանու թեկնածուները 1-ին համարը ներկայացնող Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի գլխավորությամբ հանդիպում անցկացիրն Երևանի Բրազիլիայի հրապարակում: Henaran.am-ի հետ զրույցում ՀԱԿ քաղաքապետի թեկնածուն բարձր գնահատեց իր կուսակցության շանսերը, միաժամանակ նշեց,որ առաջիկա օրերին ակտիվ քարոզարշավի շնորհիվ կկարողանան լրացնել այն մի քանի օրերի բացը, որը չի օգտագործվել […]

Տարոնի ոտքերի առաջ ոչխար է մորթելու /ֆոտո, վիդեո/

”Նուբարաշեն վարչական շրջանում մենք փորձեցինք զարգացման ծրագրեր իրականացնել ու ծրագրերի հիմք դնել, որը դեռ տեսանելի չէ, բայց շուտուվ կտեսնեդ՝ ծրագրերի տեսքով: Մենք եկել ենք խնդրելու ձեզ, որ կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել: Երևանում ու Նուբարաշեն վարչական շրջանում շատ խնդիրներ կան, բայց վստահ ենք, որ միասին կարող ենք ունենալ ավելի լավ բակ, ավելի լավ Երևան, ավելի […]

՛՛Բարեւ Երեւանը՛՛՝ վաղվանից

Վաղը` ապրիլի 17-ին, ժամը 17:00-ից սկսած ՛՛Բարեւ Երեւան՛՛ կուսակցությունների դաշինքի անդամները քարոզարշավի շրջանակներում կհանդիպեն Շենգավիթ համայնքի  բնակիչների հետ: Քայլերթը կմեկնակվի հետեւյալ վայրերից` ՛՛Հայրենիք՛՛ կ/թ-ի դիմացից`  Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ՛՛Շենգավիթ՛՛ մետրոյին հարող տարածքից`  Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ : Չարբախի շուկայի հարակից տարածքից`  Անահիտ Բախշյանի գլխավորությամբ: Ժամը 18:00-ին քայլերթի մասնակիցները կմիավորվեն Գարեգին Նժդեհի հրապարակում:        

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի