26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Համ ցավ է, համ ծաղր”

ՀՀԿ կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մամուլի ասուլիսում, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, նշեց, որ  ամբողջ եղելությունը “համ ցավ է, համ ծաղր”: “Արդեն իսկ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը իր ձայներն է վաստակել, որը կազմում է մոտ 800 հազար ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է այն ձայները, որոնք դեմ են եղել Սերժ Սարգսյանին` եղել են Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի […]

ՄԱԿ-ն իր աշխատակիցներին էվակուացնում է Սիրիայից

Այն բանից հետո, երբ Դամասկոսի այն հյուրանոցը, որտեղ բնակվում են ՄԱԿ-ի աշխատակիցները, հայտնվեց գրոհայինների տեսադաշտում, միջազգային կազմակերպության ղեկավարությունը որոշեց իր անձնակազմին էվակուացնել Սիրիայից: Երկրից կհեռանան 100 աշխատակիցներից 50-ը, հաղորդում է “Reuters”-ը: Մյուս աշխատակիցներին հանձնարարվել է աշխատել տնից, մինչեւ որ նոր հրամաններ կլինեն: Նշենք, որ գրոհայինների կրակոցների հետեւանքով վնասվել էր ՄԱԿ-ի ավտոմեքենան: Կազմակերպության ներկայացուցիչ Մարտին Նեսիրսկիիի […]

Քրդերը Ռալֆ Պիտերսի հոդվածում եւ քարտեզներում

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած “Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների” հոդվածում քրդերին վերաբերող հատվածը հետեւյալն է. “Բալկանյան լեռների եւ Հիմալայների արանքում գտնվող ամենամեծ սահմանային անարդարությունը անկախ քրդական պետության բացակայությունն է: Միջին Արեւելքի սահմանամերձ տարածքներում ապրում են 27-36 միլիոն քրդեր (թվերը ճիշտ չեն կարող լինել, […]

Լավ է, որ նախագահը պատասխանում է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին. Արմեն Մարտիրսյան /վիդեո/

”Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակի ենթատեքստի կամ բովանդակության մասին որևէ մեկնաբանություն չի անում, քանի որ կարծում է, որ դա բացառապես Րաֆֆի Հովհաննիսյանի իրավունքն է: ”Բայց ես դրական եմ ընդունում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գրավոր առաջարկներին գործող նախագահը գրավոր պատասխանում է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը: Վերջինս չցանկացավ ոչ […]

Բերեզովսկուն խեղդամահ են արել /վիդեո/

Ռուս գործարար Բորիս Բերեզովսկու դիակի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նրան խեղդամահ են արել, ընդ որում` բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այդ մասին հայտնել են բրիտանական իրավապահ մարմինները, հաղորդում է “pravda.ru”-ն: Ոստիկանությունը սակայն չի էլ բացառում ինքասպանության տարբերակը, սակայն “ինքնասպանություն” բառը իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ չի հնչել: Նշենք, որ ավելի վաղ ոստիկանության ներկայացուցիչները հայտնել էին, որ […]

Սաակաշվիլին այլեւս չի կարող նախարարների կաբինետ նշանակել

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վերջնականապես զրկել են նրա լիազորությունների մի մասից: Վրաստանի խորհրդարանը 3-րդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը,, որը սահմանափակում է նախագահի լիազորությունները, գրում է “сегодня.ua”-ն: Նոր օրենքի համաձայն` նախագահն իրավունք ունի ցրել կառավարությունը, սակայն առանց խորհրդարանի համաձայնության չի կարող նախարարների նոր կաբինետ նշանակել: Իսկ խորհրդարանը նախագահը կարող է ցրել […]

Որտեղ է կայանել. ՀԱԿ-ից քշվածները` Նիկոլի մո՞տ

Henaran.am-ի տեղեկություններով, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մոտ ապագայում համաժողովրդական շարժում սկսել: Ըստ տեղեկությունների, նա համախմբելու է ՀԱԿ-ից հեռացած քաղաքական ուժերին: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ մեր աղբյուրների` զարմացել է, որ Փաշինյանը կայանել է այլ ընդդիմադիր դաշտում` տեսնելով նրան Րաֆֆու հանրահավաքներին :

Ասադի մահվան մասին լուրը հերքում են

Սիրիայի կառավարական շրջանակներին մոտ աղբյուրներից մեկը հայտնել է “RT”-ին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մահվան մասին լուրը սուտ է:  “Դա սուտ է, անշուշտ: Առաջինն այդ մասին հատնել էր իսրայելական ինչ-որ կայք, որից հետո էլ սկսեցին բոլորը հրապարակել, այնպես որ դա ծիծաղելի է: Ի դեպ, Ասադն իրանցի թիկնապահ չունի”,-հայտնել է նա: “Ալ-Ջազիրա” հեռուստաալիքը եւս որեւէ տեղեկություն […]

Ականատես կլինենք Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նոր հանդիպմանը

Իհարկե, ի սկզբանե հայտնի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների մեծ մասը հավանության չէին արժանանելու հենց միայն այն պատճառով, որ նախագահը վերոնշյալ դրույթների մասին արդեն առիթ ունեցել էր իր գնահատականը ներկայացնելու: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման նախագահը որակել էր հակասահմանադրական, իսկ ինչ վերաբերում է մի շարք պաշտոնյաների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջարկվող անձանցով փոխարինելու հարցին, ապա նրանց նշանակումն […]

Գնում են ”մատ անելու”.պահանջում են արտահերթ ընտրություններ /վիդեո/

  ՛՛Ամբողջ աշխարհում չկա մի դեպք, երբ ժողովուրդը կասկածում է ընտրության արդյունքներին ու նրան առաջարկում են սահմանադրական հանձնաժողով ու բարեփոխումներ անցկացնել։ Եթե ճգնաժամ է առաջացել ընտրությունների պատճառով, ապա այդ ճգնաժամը պետք է լուծել ընտրությունների միջոցով՛՛,–այսօր ՛՛Ազատության՛՛ հրապարակում քաղաքացիական ֆորումի շրջանակներում հայտարարեց ՛՛Ժառանգության՛՛ անդամ Ստեփան Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անցկացնել արտահերթ ընտրություններ։ Հարկ է նաև հասկանալ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի