Պուտինը գերել է մոլդովացիներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենահայտնի քաղաքական գործիչն է Մոլդովայում: Սոցհարցումների արդյունքները ցույց են տվել, որ նրան վստահում են այդ հանրապետության բնակիչների 74 տոկոսը, հաղորդում է “Интерфакс”-ը:
Մոլդովայում, պարզվում է, ավելի շատ վստահում են օտարերկրացի քաղաքական գործիչներին: 2-րդ տեղում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, որի վարկանիշը 49 տոկոս է, 3-րդ տեղում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է` 47 տոկոով:
Տեղի քաղաքական գործիչներից ամենահայտնին Մոլդովայի նախկին նախագահ եւ կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Վորոնինն է: Նրա վարկանիշը 18.5 տոկոս է: Գործող նախագահ Նիկոլայ Տիմոֆտիին, ըստ հարցումների, վստահում է մոլդովացիների 0.6 տոկոսը, իսկ վերջերս պաշտոնից ազատված վարչապետ Վլադ Ֆիլատին` 9.4 տոկոսը:
Հարկ է նշել, որ վերջին տվյալներով` Ռուսաստանում Պուտինի վարկանիշը 47 տոկոս է: