12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Մոսկվա

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկվեցին դաշնակցային փոխհարաբերությունները: Ապրիլի  25-ին Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով եւ Մեծ Հայրենական պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով՝ մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան: ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որն այնուհետեւ շարունակվեց […]

ԱԺ նախագահն ընդունեց ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի անդամներին

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին, խմբի անդամներ Էվալդ Շտադլերին, Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսին, Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Վալերի Բուայեին, Գի Տեսսիեին եւ Լյովենի համալսարանի պատվավոր ռեկտոր, հայտնի հայագետ Բերնար Կուլիին: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց եվրոպացի հյուրերին այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու եւ 1915 թ. Հայոց ցեղասպանության […]

Տիկին Ջուլիան առաջարկեց Տարոնին, Շարմազանովը խոստացավ

Օրերս, Թեքեյան մշակութային կենտրոնում մտավորականների հավաքի ժամանակ հին թիֆլիսեցի, Երեւանում ապրող տիկին Ջուլիան /այդպես ներկայացավ- խմբ./ ասաց, որ ինքը մոտ 40 ընտանիքի հորդորել է մայիսի 5-ին քվեարկել ՀՀԿ-ին, որպեսզի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակի պաշտոնավարել: Սակայն տիկինը քաղաքապետին մի առաջարկ ունի: “Առնո Բաբաջանյան” հիմնադրամը հավաքագրել է 60 երգ Երեւանի մասին եւ չի կարողանում դրանք ձայնագրել: Տիկինը […]

Հանդիպում Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ Եվրանեսթի եւ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների անդամներն ապրիլի 25-ին հանդիպեցին Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի անդամներին: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարեւոր համարեց բարեկամության խմբի առաջին այցելությունը Հայաստանի խորհրդարան եւ հույս հայտնեց, որ առաջիկայում նման հանդիպումներն ավելի հաճախակի կանցկացվեն: Հանդիման ընթացքում երկուստեք կարեւորվեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը, ինտեգրացիոն գործընթացը, հատուկ […]

ՀԱԿ-ը համագործակցում է թիվ մեկ օլիգարխի հետ

“ Բոլոր ոչ իշխանական կուսակցությունների հետ ընթանում են տարբեր ձևաչափերով կոնսուլտացիաներ, բանակցություններ տարբեր հարթությունների վրա, որի ընթացքում մենք փորձում ենք հասկանալ, որոնք են ամենաօպտիմալ մեխանիզմները ընտրությունների օրինականությունը վերահսկելու համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿԿ խոսնակ Արման Մուսինյանը այսպես մեկնաբանեց ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի համագործակցության հետագա ընթացքի հետ կապված հարցը: Այս քննարկումները կնպաստեն ընտրությունների իրավական կողմը պահելուն […]

Հայաստանն ու Լեհաստանն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման լուրջ ներուժ

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար, հայ-լեհական  միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանանախագահ Տոմաշ Տոմչիկեւիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքին եւ տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Արձանագրվել է, որ Հայաստանն ու Լեհաստանն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման լուրջ ներուժ եւ հեռանկարներ: […]

Թուրք մտավորականը ծնկի բերեց Հացպանյանին. արտասվեցին, դահլիճն էլ արտասվեց…/վիդեո/

Թուրքիայի ՛՛Ազատ համալսարանի՛՛ հիմնադիր, մտավորական, հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող հրապարակախոս Ալիսայիդ Չէթինօղլուն Երեւանում է: Թուրք մտավորականը տարիներ շարունակ պայքարել և շարունակում է իր հայրենիքում՝ Թուրքիայում հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը: Այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում ելույթ ունենալով` նա նշեց, որ եղեռնը հայ ազգի ամենամամեծ ողբերգությունն է: Հայ ժողովրդի իրավունքը ոտնահարվել է, և նա պայքարում է […]

Լրագրողը բռնության է ենթարկվել. Շարմազանովը կոծկո՞ւմ է /վիդեո/

Ապրիլի 23 ին, ժամը 17-30 ից 18.00-ի սաահմաններում Նորքի 7-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ  թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզարշավի շրջանակներում սկզբում անհայտ անձինք քաշքշել են “Ի լուր” լրատվական կայքի լրագրող Հակոբ Կարապետյանին,ապա ավագանու ՀՀԿ թեկնածու, Երևանի գործող ավագանու անդամ` Աշոտ Պապյանը (մականունը “Տուրբո”)  բռունցքներով հարվածել  է լրագրողին: Հակոբ Կարապետյանի հայցի հիման վրա նույն օրը գործ […]

ՄԹ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավարը կայցելի Հայաստան

Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՄԹ Արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Քոլին Ռոբերթսը: Նա Հայաստանում կգտնվի Ապրիլի 25-ից 27-ը: Քոլին Ռոբերթսի այցի նպատակն է ներկայացնել Միացյալ Թագավորության պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ եւ մասնավորապես ընդգծելու քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջեւ: Քոլին Ռոբերթսը հանդիպումներ կունենա Հայաստանի կառավարության, քաղաքական կուսակցությունների եւ բիզնեսի […]

Հայաստանն առաջատար գործընկերներից մեկն է Արեւելյան գործընկերության ծրագրում. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան

Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, խոսելով Արեւելյան գործընկերության ծրագրից, հույս հայտնեց, որ հաջորդ տարի վերջնական համաձայնագիր կստորագրվի: Նա նշեց, որ Եվրոպական Միության հետ բանակցություններում Հայաստանն առաջընթաց է արձանագրել, ավելին, նա կարծում է, որ գործընկերության ծրագրում Հայաստանն առաջատար գործընկերներից մեկն է, ինչը հաճելի փաստ է Լեհաստանի համար, քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված