19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

”Հանրապետականը” ոչ մի թիզ չի զիջում. ուժեղ պայքար է գնալու

”Հիմա ամբողջ քաղաքական դաշտը համագործակցում է: Եթե կա մեկ ընդհանուր նպատակ` Երևանի ավագանու ընտրություններ, և խնդիր է դրված Երևան քաղաքը ազատել ”Հանրապետական” մեծամասնությունից, ապա այստեղ ում հետ ասես կարող են համագործակցել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդարացված համարո՞ւմ ՀԱԿ-ի համագործակցությունը ԲՀԿ-ի հետ:

”Ես կարծում եմ, որ այդ թվում և ”Դաշնակցության” հետ, և ”Ժառանգության” հետ համագործակցություն այդ ձևաչափում կա, և իմաստ չունի կոնկրետացնելու ԲՀԿ, ՀԱԿ, “Դաշնակցություն”, ”Ժառանգություն”:

Ուղղակի նրանք փորձում են մրցակցային պայքարի արդյունքում համատեղ մեծամասնություն ունենալ ավագանու ընտրությունների ժամանակ, որը հնարավորություն կտա այդ քաղաքական ուժերին կոալիցիայի արդյունքում ընտրել քաղաքապետ”,-նշեց Սարգսյանը:

Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ հանուն այդ նպատակի համագործակցելն անհրաժեշտ է: Պատգամավորը շեշտում է, որ քաղաքական ուժերի մեջ միշտ էլ կոնսուլտացիաներ են ընթանում, սակայն, ցավոք, նրանց չհաջողվեց ավագանու ընտրություններին միասնական հանդես գալ: Այդ խնդիրն, ըստ պատգամավորի, այս անգամ պետք է հաղթահարվի: ‘

“Հույսով եմ, որ կհաղթահարվի այս խնդիրը, համատեղ վերահսկողություն կլինի, հակառակ դեպքում ”Հանրապետականը” ոչ մի բանի առաջ չի կանգնի, ”Հանրապետականը” մեկ թիզ չի փորձում զիջել երկրում ժողովրդի համար հույսի նշույլ ապահովելու համար: Այստեղ շատ լուրջ պայքար է գնալու”,-եզրափակեց Լյուդմիլա Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ