22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Նարեկ Սարգսյանի նմանները հիվանդ են. կանաչ բան տեսնեն` պիտի քանդեն”

“Սիվիլիթաս” հիմնադրամի նախաձեռնությամբ Մոսկվա կինոթատրոնում հավաքված Երևանի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածուները խոսեցին նաև մաքուր Երևանի մասին: Այս հարցում ընդիմադիր թևը ներկայացնող 5 ուժերի առաջնորդները համակարծիք են՝ Երևանում աղբահանության մակարդակը ցածր է և սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել,որ սա երևանցիների համար ամենախոցելի տեղերից մեկն է:

“Առաքելություն ”  կուսակցության  առաջնորդ Մեսրոպ Առաքելյանի դիտարկմամբ . “Աղբահանության խնդիրը առաջնահերթ նշելը, դա երևանցիների  գնահատականն է գործող իշխանությանը”:

Դահլիճում ներկա բնապահպանական շարժման ակտիվիստները շինարարական նորմերի հետ կապված հարցը առաջ քաշեցին: Նրանք կարծում են, որ Երևանի կենտրոնում այլևս չպետք է նոր շենքեր կառուցվեն:

Այս հարցը հատկապես ցավոտ է ՀԱԿԿ  քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի համար: Նա ընդգծում է, որ Երևանի արտաքին տեսքի խաթարման համար շատերն են մեղավոր, սակայն բարձրաձայնեց նրանցից մեկի անունը միայն.

“Երևան քաղաքի ճարտարապետական տեսքը խաթարում է ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նա հիվանդագին մոլուցք ունի ամեն բան ավիրելու, աղավաղելու: Նա փչացնում է բոլոր գեղեցիկ շենքերը: Նրա նմանները հիվանդ են, պատմամշակութային արժեք չկա իրենց համար: Կանաչ բան տեսնում են, պիտի քանդեն”,-ասաց նախկին քաղաքապետը:

Հանիպմանը մասնակցող բոլոր հինգ կուսակցությունների ներկայացուցիչներն էլ տեղեկացրին, որ այդ հարցի հետ կապված կետ են ամրագրել իրենց նախընտրական ծրագրերում: Խոստացան, այդ հարցն էլ, ի վերջո, լուծվելու է: Ասացին` Երևանի կենտրոնում այլևս չպետք է նոր շենքեր կառուցվեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ