12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

”Դրա մասին ինձնից լավ գիտի Րաֆֆիի ընկեր Ժիրոն”

”Բարև Երևան” դաշինքի ավագանու ցուցակի անդամ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Բոլորը գիտեն, որ Ժիրայր Սեֆիլյանը ազնիվ տեսակ է, ու չեմ կարծում, որ մի նորմալ հայ կա, ով չի հարգի նրա մարտական ուղղին, բայց այն, ինչ հիմա անում է Ժիրոն(հավանաբար սխալ խորհուրդներով են խեղդել) իր շրջապատի հետ միասին, համարում եմ ամենաքիչը ոչ հեռատեսություն […]

Բարեկեցիկ քաղաքացիներ պետք չեն հենց ԲՀԿ-ին. Շարմազանով

Ի պատասխան Քանաքեռ Բանավանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ-ական որոշ պատգամավորների այն հայտարարությանը, որ “իշխող քաղաքական ուժին պետք են հուսահատված, այլ ոչ թե բարեկեցիկ քաղաքացիներ”՝ ՀՀԿ ընտրական շտաբի պետ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. “ԲՀԿ-ական պատգամավորներն անցնում են կոռեկտության բոլոր սահմանները: Հարկ է նշել, որ բարեկեցիկ քաղաքացիներ պետք չեն հենց ԲՀԿ-ին, քանի որ այդ քաղաքական […]

Դինքի փաստաբանին ուզում են սպանել… ուշագրավ բացահայտումներ արեց /վիդեո/

Ապրիլի 24-ին իրենց հարգանքի տուրքը 1915 թվականի Եղեռնի մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին մատուեցին ոչ միայն հայեր, այլև ազգությամբ թուրքեր, ովքեր այս օրերին Հայաստանում են: Թուրք մտավորական Ալիսայիդ Չէթինօողլուն, ով զբաղվում է Ցեղասպանության վերաբերյալ հարցերով և թուրք փաստաբան Էրդալ Դողանը, ով եղել է Թուրքիայում հրատարակվող ”Ագոս” թերթի խմբագրապետ Հրանտ դինքի փաստաբանը, իսկ Դինքի սպանությունից հետո ներկայացրել […]

Տարոնին կանայք են սիրում.սոցհարցում

Ապրիլի 19-25-ը Հայկական սոցիոլոգիական ընկերակցությունը հարցումներ է կատարել Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Հարցմանը մասնակցել է հազար քաղաքացի:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հարցման արդյունքները ներկայացրեց ընկերակցության նախագահ Գևորգ Պողոսյանը: Հարցին, թե ում կընտրեին, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, 48.3 տոկոսը պատասխանել է, որ կքվարկեր ՀՀԿ-ի, 16 տոկոսը` ԲՀԿ-ի, 7.4 տոկոսը` ”Բարեւ, Երևանի”, 4.4 տոկոսը`ՀԱԿ-ի, 4.2 տոկոսը` ՕԵԿ-ի, 2.3 […]

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց ՌԴ օրենսդիր մարմնի վերին պալատի անդամներին

Ապրիլի 25-ին` Ռուսաստան պաշտոնական այցելության շրջանակներում, Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ռուսաստանի Պետական դումա, որտեղ հանդիպեց Դումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի եւ Հայաստանի հետ միջխորհրդարանական հանձնաժողովի, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վերահաժողովների ռուսաստանյան պատվիրակություններում ընդգրկված պատգամավորների հետ։ Հայաստանի արտգործնախարարն ու Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները քննարկեցին երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը՝ ընդգծելով այդ ձեւաչափի կարեւորությունն ու մեծ ներդրումը […]

Ավելանում է քաղաքական ծաղրածուների քանակը. Քոչարյանի գրասենյակ

Արդեն մի քանի օր է, որ մամուլում լուր է շրջանառվում, թե ռուսական ինչ որ հակակոռուպցիոն ՀԿ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց է ներկայացրել ՌԴ դատախազություն: Այս կապակցությամբ 2rd.am կայքը դիմել է  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին` պարզաբանումներ տալու խնդրանքով, ինչին ի պատասխան Սողոմոնյանը նշել է. “Ես միայն նախօրեին եմ ծանոթացել այդ “ցնցող” լուրին: Անկեղծ […]

Ամեն ամբիցիա կուսակցություն է դարձել

“Մեր հասարակությունը կարծես սկսել է քաղաքականացված վիճակից հետ կանգնել եւ ավելի շատ գործ անել: Վերջին քսան տարում մեր հասարակությունը քաղաքական ճնշման տակ է ապրում, որը մեր կյանքի առաջընթացին չի նպաստում”: Այսպիսի կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ճարտարապետ Լեւոն Իգիթյանը` Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակի ներկայացուցիչը: “Մեր երկրում ձեւավորվել է մի շերտ` քաղաքական կլուբ, որը քաղաքական […]

Վերջին շրջանում ՄԹ հետ հարաբերությունները նոր թափ են ստացել. ԱԺ փոխնախագահ

Ապրիլի 26-ին Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Քոլին Ռոբերթսին: ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրույցում կարեւորվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարման ընթացքում Հայաստանի համար կարեւոր ուղղությունները: ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ անցած հինգ տարիների ընթացքում իշխանության հիմնական ջանքերն ուղղված են եղել […]

“Սերժ Սարգսյանի դարակում” /վիդեո/

“Նախախորհրդարան” նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը այլևս չի պատրաստվում սատարել քաղաքական որևէ ուժի: Նա իր սխալի հետևանք է համարում այն, որ այսօր փոխանակ իր կողմը հավաքելու ընդիմադիր ուժերին և ժողովրդին` ինքն է սատարել այլ քաղաքական ուժերի: Այդ թվում նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, որը չի զիջել Սեֆիլյանին մայիսի 9-ը: Այդ օրն էր նախապես հայտարարվել “Նախախորհրդարանի” առաջին Երևանյան մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված