22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հակաօրինական է. ՀԱԿԿ թեկնածուն տարբերություն չի տեսնում /վիդեո/

“Անձի խնդիր չկա, կուսակցության խնդիր չկա: Մենք դեռեւս 2011 թվականի օգոստոսին փաստաթուղթ ենք ներկայացրել, որտեղ նշվում է 88 պատգամավորի անուն, որոնք գործարար են եւ պատգամավոր: Սա հակաօրինական է:

Օրենքը սահմանում է, որ պետական պաշտոնյան եւ բիզնեսը անհամատեղելի են”,-ՀԱԿԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանն այսպես արձագանքեց Henaran.am-ի հարցադրմանը` ինչո՞ւ ՀԱԿԿ-ին, որ ժամանակին անհաշտ պայքար էր հայտարարել “ավազակապետության” դեմ, չի հուզում “այլընտրանք” ներկայացող, ոչ վաղ անցյալում իշխանության մաս կազմող, գործարար, ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի ծագումնաբանությունը, կամ ասենք` Երևանի ավագանու ընտրություններում 2-րդ համարի տակ ներկայացված, դարձյալ գործարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարագրած մոտ 5 միլիոն դոլարի ակունքները:

Հիշեցնենք, ՀԱԿԿ-ը քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի հայտարարագրված ունեցվածքի ծագման աղբյուրները ճշտելու համար հանցագործության մասին դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

“Նախ և առաջ  Գուրգեն Արսենյանը գործարար անձնավորություն է: Ես չեմ պատրաստվում որևէ մեկին պաշտպանել կամ որևէ մեկին մեղադրել: Ուղղակի մենք ասում ենք` դիտելով այն, ինչ պաշտոնապես հրապարակվել է և ելնելով նրանից ինչ այդ անձնավորության կենսագրության մեջ կա, իրար հետ չեն համապատասխանում”,-հավելեց Խաչատրյանը:

Երեւանի քաղաքապետի ՀԱԿԿ թեկնածուի հետ զրույցն ամբողջությամբ Henaran.am-ի տեսանյութում: Տեխնիկական թերության համար նախապես ներողություն ենք խնդրում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ