17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Օլիգարխներ, բոլոր երկրների միացեք … Երեւանը մեկ օրով կոմունիստներինն է /վիդեո/

Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար` ընկեր Ռուբեն Թովմասյանը, համոզված է, որ ողջ հայ ժողովուրդը այսօր տոնում է աշխատավորի և աշխատանքի  օրը:

Ավանդույթի համաձայն այսօր` մայիսի 1-ին, Հայաստանի կոմունիստները շքերթի էին դուրս եկել, որը չնայած շատ հեռու էր Սովետական ժամանակաշրջանի ճոխ ու բազմամարդ շքերթներից, բայց հատկապես պատկառելի տարիք ունեցող կոմունիստների համար խորհրդանշական օր է:

Henaran.am-ը զրուցեց Հայաստանի թիվ 1 կոմունիստ Ռուբեն Թովմասյանի հետ.” Սա այն կյանքն ա, որ պետք է մեր ժողովրդին: Վերջին 23 տարիների ընթացքում մեր ժողովուրդը կուչա եկել ` սևը ներսնա արել, սպիտակը` դուրսը: Ես համոզված եմ, որ այսօր ամբողջ ժողովուրդը նշում է այս տոնը` իր տներում, իր ընկերական շրջապատում, բայց դե վիճակն այնպիսին է, որ չեն կարողանում փողոց դուրս գալ”:

Ռուբեն Թովմասյանը ինքն էլ զարմացած է, որ այսօր  վերջին տարիների համեմատությամբ բավականին շատ մարդ է հավաքվել: Նրա կարծիքով` այսօրվա դժվարին պայմաններն են ստիպում հետ գնալ դեպի կոմունիզմ:

Ընկեր Թովմասյանը համոզված է, որ սոցիալիզմը անմահ է և դեռ գալու են լավ ժամանակներ.

”Սոցիալիզմի կարգախոսն էր պրոլետարներ, բոլոր երկրների միացեք: Հիմա կարող ենք ասել` օլիգարխներ բոլոր երկրների միացեք…”:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ