18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ը սև “PR” է անում, թե՞ սուտ աղմուկ է բարձրացնում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը վստահ է, որ ԲՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին բավական լավ արդյունք է ունենալու: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Բաբայանը նշեց, որ դրական է գնահատում քարոզարշավի ընթացքը և ԲՀԿ-ի՝ վաղը կայանալիք բազմահազարանոց հանրահավաքը կլինի նախընտրական քարոզարշավի ամփոփումը:

Բաբայանն ընդգծեց, որ ՛՛լրատվամիջոցները՛՛ այս ընթացքում փորձել են սուտ տեղեկություններ տարածել ԲՀԿ-ի վերաբերյալ: Մարդիկ պարապ են մնացել, անելիքներ չունեն և պատվիրված հոդվածներ գրելու համար ուշքներն իրենցը չի՛՛:

Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին ու ընտրությունների օրը ձայների պաշտպանությանը, պատգամավորն ասաց, որ ուսումնասիրություններ են արել և դեռ աշխատում են ընտրացուցակների ճշգրտման ուղղությամբ: Նրա խոսքով՝ հայտնաբերվել են դեպքեր, որ որոշ հասցեներում նախագահական ընտրությունների ժամանակ հինգ հոգի գրանցված անձանց փոխարեն այժմ ավելի թվով մարդիկ են գրանցված:

Լրագրողների դիտարկմանը, որ ՏԻՄ օրենքը սահմանում է, որ ընտրությանը կարող են մասնակցել միայն մեկ տարի գրանցում ունեցող անձինք, և այդ դեպքում ինչի համար է այս կեղծ աղմուկը, Բաբայանն ասաց, որ եթե այդ անձինք գրանցված են, ուրմեն ընտրության են մասնակցելու, և եթե վերջնական ցուցակների հետ կապված խնդիրներ կառաջանան, օրենքի սահմաններում դիմելու են ոստիկանություն ու տեղեկացնելու են հասարակությանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի տեսակետը, թե սա ԲՀԿ-ի կողմից արվող “սև PR”-ի էժան տեխնոլոգիա է, Բաբայանը սխալ է որակում: ” “Բարգավաճ Հայաստանը” էժան PR չի արել և չի էլ անի, եթե “PR” արվել է, դա բարձր մակարդակի է արվել: Խոսել որ դա “PR” է, ամեն մարդ կարող է ասել, որ դա PR է, բայց մեր նկատմամբ է իրականացվում սև PR՛՛:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ