20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ չփոխեց

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը տրամաբանական է համարում այն, որ նախագահ Սերժ Սարգսյանը վերանշանակեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, չնայած քաղաքական որոշ շրջանակների դժգոհություններին: Henaran.am-ի հետ զրույցում Իսկանդարյանն ասաց, որ ՀՀԿ-ն վարչապետի փոփոխության կգնար այն դեպքում, եթե որևէ քաղաքական ուժ կարողանար նրան ստիպել:  ”Քաղաքական ուժերը քայլեր են անում ոչ թե այն դեպքերում, երբ նրանք առավոտյան մաննի կաշա են կերել […]

“Բարգավաճի գրեֆով”. ժողովուրդը փրկվեց /վիդեո/

”Մարդ կուսակցություն ասվածը ”Ժողովրդավարական հայրենիքին” չի վերաբերում: Իրենք որ այդքան հզոր կուսակցություն են իրենց անվանում, բարի լինեին, համագումարն անցկացնեին առանց ուրիշ կուսակցությունների անդամների մասնակցության և առանց ”Բարգավաճի գրեֆի”, այսինքն` դահլիճը կիսադատարկ էր”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ նախկին անդամ, ”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե ՀԱԿ դաշինքի վերականգնվելու […]

Ավագանին Տարոն Մարգարյանի առաջ ”Փակ շուկայի” հարցն է դնում /վիդեո/

Երեւանի ավագանու թեկնածու, ՀՀԿ համամասնական  ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Թոքմաջյանը Կենտրոն թաղամասում` ընտրողների հետ հանդիպմանը մասնավորապես անդրադարձավ Երեւանի զարգացման ծրագրին: Ըստ Թոքմաջյանի, իրենք ուրիշների նման չեն ասում առաջիկա 4 տարում` մետրոյի 4 կայարան ենք կառուցելու: “Մենք ասում ենք, որ ծրագրերում կա մետրոպոլիտենի ընդլայնում, բայց ոչ  4 կայարան`4 տարում”,-նշեց Թոքմաջյանը: Ի դեպ, նրա խոսքով` ավագանին […]

”Մոռացեք էտ սիֆիլիտիկ մտածողությամբ մարդուն … ”’

“Պապի՞կ, թե՞ կապիկ, հանգած ագրեգատ ա”,- Henaran.am-ի թղթակիցը նման պատասխան ստացավ` ով է եղել Վլադիմիր Իլյիչ Լենինը հարցին: Ռուս հեղափոխական, ԽՍՀՄ հիմնադիր Լենինի մասին ժամանակին բազմաթիվ ոգեշնչող պատմություններ կային: Նա բոլոր խորհրդային երեխաների պապիկն էր, կոմունիզմի կուռքը և առաջնորդը: Խորհրդային բոլոր հանրապետությունների սրտում այդ տարիներին դրվում էին Լենինի արձանները: Ինչքան շատ լինեին Լենինները այնքան բարձր […]

Մոսկվայում ՀՀ դեսպանությունը պարզաբանում է

Վերջին օրերին մի շարք հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին Մոսկվայում ՀՀ հյուպատոսի դիվանագետին եւ քաղաքակիրթ մարդուն ոչ վայել պահվածքի, քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու մասին, եւ լրատվամիջոցները տեղի տալով սկանդալային նյութ հրապարակելու ցանկությանը առանց դեսպանության տեսակետը ներկայացնելու փորձի միակողմանի ներկայացրեցին խարդախությամբ եւ դրամաշորթությամբ զբաղվող անձնավորության զրպարտչական բնույթի նամակը։ Այս առուոմվ հարկ ենք համարում հանդես գալ որոշակի պարզաբանումներով. ՌԴ հայազգի քաղաքացի Արտակ Հակոբյանն արդեն երկար […]

”Որևէ մեկը թող արդարացում չփնտրի և ուրիշի վրա մեղքը չբարդի”

”Ոչ մեկը չի ուզում քաղաքականը տեսնել, որովհետև իրենց համար քաղաքական չէ` յուրացումները, իրենց օրակարգը չէ` տնտեսությունը մոնոպոլացնելը, իրենց օրակարգը չէ կառավարման համակարգը նմանատիպ դեգրադացման հասցնելը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, ով ”Ժառանգության” ”Նոր Հայաստանի” օրակարգին չմիանալը պատճառաբանել է մասնավորապես այսպես. ”Մենք ըմբռնումով ենք մոտենում, իհարկե, ցանկացած […]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է իր գործընկերոջը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Արցախի ԱԳՆ-ի ղեկավարը իր շնորհավորական ուղերձում, մասնավորապես, վստահություն է հայտնել, որ Էդվարդ Նալբանդյանի ջանքերի շնորհիվ փոխգործակցությունը ՀՀ եւ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ ավելի կընդլայնվի ի շահ համահայկական նպատակների իրականացման:   ԼՂՀ ԱԳՆ մամուլի-ծառայություն […]

Ալիեւի օֆշորային ընկերությունները մութ էջեր են պարունակում

Վերջերս բացահայտված տվյալների համաձայն` Ադրբեջանի առաջին ընտանիքը բաժնետեր է առնվազն 4 օֆշորային ընկերությունում, գրում է “icij.org” կայքը: Գործարար Հասան Գոզալը բրիտանական British Virgin Islands-ում 3 ընկերությունների նախագահ է հանդիսանում, որոնք ստեղծվել են 2008-ին` Ալիեւի աղջիկների անուններով`ըստ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի գաղտնի փաստաթղթերի: Ալիեւի աղջիկներն այդ ժամանակ 19 եւ 23 տարեկան էին: Ըստ այդ փաստաթղթերի` նախագահը եւ նրա […]

Թողե’ք այս կիկոսությունը. Հերմինե Նաղդալյանը` Աղվան Վարդանյանին

Այսօր ասուլիսի ժամանակ ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը մի շարք հայտարարություններ է արել ՀՀԿ-ին ուղղված, մասնավորապես նշելով, թե “Հանրապետականը չորս տարում երեք քաղաքապետ է փոխել և այսօր Տարոնին են դեմ տալիս, քանի որ ամաչում են ասեն ՀՀԿ-ին ձայն տվեք”: Այս կապակցությամբ մեկնաբանություններ ստացանք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից. -Քանի որ քարոզարշավային փուլն  արդեն իր եռուն շրջանում է, […]

Արմեն Մարտիրոսյանը 3 ժամ ցուցմունք է տվել

”Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ”Բարև Երևան” դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն այսօր մոտ երեք ժամ ցուցմունք  է տվել ՀՔԾ-ում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը, ով որպես վկա հարցաքննվել է ապրիլի իննին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպերի հետ կապված: ”Դետալացված կարգով ներկայացրել եմ այն, ինչ տեղի է ունեցել ապրիլի իննի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի