27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեքից մեկն է հետաքրքրվում Երևանի ընտրություններով

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց մարտի 29-30-ն ընկած ժամանակահատվածում արված հարցումների արդյունքները, որոնք արվել են 1290 ընտրողների շրջանում: Հարցումները Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ընտրողների հետաքրքրվածությունն են պատկերում: Ադիբեկյանը նշեց, որ հարցվածների 33%-ը հրաժարվել է պատասխանել հարցերին, իսկ սա նշանակում է, որ ակտիվ զանգվածը 67%-ն է, այսինքն՝ երեքից մեկը չի հետաքրքրվում Երևանի ընտրություններով: 28%-ը հնարավորինս […]

Գեներալ Մանվե՞լը, թե՞ Րաֆֆին /վիդեո/

Էջմիածնում ապրիլի 2-ին կայացած “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին մասնակցում էր նաեւ Երկրապահ կամավորականների միության անդամը: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց միայն իր անունը: Սիրեկանը Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը խելամիտ չի համարում: “Եթե 37 տոկոսը  հարգանքի արժանի  է, հարգանքի է արժանի անեւ 50,1 տոկոսը”,-ասաց երկրապահը` եզրակացնելով, որ այս խժդժությունները թուլացնում են Հայաստանը: Henaran.am-ի զրուցակցի խոսքով` եթե […]

Առանձնահատուկ քաղաքականացնել այս խնդիրը, տեղին չէ. ԱԺ փոխխոսնակը` գյուղապետի սպանության շուրջ

Պռոշյանի դաշնակցական գյուղապետի սպանությունը ՀՅԴ-ն երեկ որակեց քաղաքական ենթատեքստ պարունակող հանցագործություն: Այս առիթով մեկնաբանություններ ստացանք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից, ով մասնավորապես ասաց. -Նախ, պետք է փաստեմ, որ շատ ցավալի ու դատապարտելի դեպք է տեղի ունեցել: Ե’վ որպես ազատամարտիկի, և’ որպես տեղական ինքնակառավարման մարմիններում երկարամյա աշխատած անձնավորության, և պարզապես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար, բնականաբար, մենք […]

Իսրայելը կրկին ռմբակոծել է Գազան

Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերն Իսրայելը ռմբակոծել է Գազայի հյուսիսը` 2 ուղղություններով: Զոհերի եւ տուժածների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում, գրում է “Haaretz”-ը: Իսրայելական բանակի մամլո ծառայությունը հաղորդում է, որ ավիահարվածներն ուղղված են եղել “ահաբեկչական օբյեկտների” վրա եւ ճշգրտորեն հարվածել են նշանակետին: Սակայն պաղեստինյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ իսրայելցիները “գրոհել են կղմինդրի գործարանը” Շիջայա տարածքում […]

Մարդկանց հրավիրել են, հարցրել` ինչ գործ ունեն “Առաքելության” հետ

Երևանի ավագանու ընտրություններում ՛՛Առաքելություն՛՛ կուսակցության նախընտրական ծրագիրն արդեն պատրաստ է և այն կհրապարակվի քարոզչության առաջին օրերին: Բոլորովին վերջերս ստեղծված կուսակցությունն օգտվելու է քարոզչության բոլոր եղանակներից` արտաքին գովազդից, ԶԼՄ-ների գովազդից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ցուցակի առաջին համարը` Մեսրոպ Առաքելյանը: Ընտրություններում նրանք հանդես են գալու երկու կարգախոսով՝  ՛՛Ապրում ենք Երևանում, ապրում ենք Երևանով՛՛,  ՛՛Երևան, […]

ԱՄՆ դաշնային դատարանը մերժեց Թուրքիայում հայկական կալվածքների վերաբերյալ հայցը

Մարտի 26-ին դաշնային դատավոր Դոլի Մ. Ջին անարդարացիորեն՝ իրավասության բացակայության պատճառաբանությամբ, մերժեց ամերիկահայերի ներկայացրած հայցն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նրանց բռնագրավված կալվածքների փոխհատուցման պահանջով: Փաստաբաններ Պերճ Բոյաջյանը, Մարկ Կիրակոսը, Արա Ջաբակչուրյանը եւ Բրայան Կաբատեկը 2010 թվականի հուլիսի 29-ին խմբային դատական հայց էին ներկայացրել՝ Կարպիս Դավոյանի (Լոս Անջելես), Հրայր Թուրաբյանի (Նյու Յորք) եւ այն […]

Ալիեւը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Իեն Քելլիին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:  Ինչպես հաղորդում է “АПА”-ն, հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ տարվող բանակցությունների ներկա ընթացքի եւ հեռանկարների վերաբերյալ:

Լոռու մարզպետը գիտի` ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը մարզպետների հրաժարական պահանջում /վիդեո/

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը վստահ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանության է ձգտում և հենց այդ պատճառով է այցելում մարզեր, հացադուլ անում և այս պայքարը տանում: ”Յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտում է որոշ իշխանության, այդ թվում Րաֆֆի Հովհաննիսյանը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց մարզպետը: Ինչ վերաբերում է մարզպետների հրաժարականների Հովհաննիսյանի պահանջին.  ”Եթե մարզպետների հրաժարականն է պահանջում, և 5 մարզպետների […]

ՀՀԿ-ն չի զիջելու ոչ ԲՀԿ-ին, ոչ “Ժառանգությանը” /վիդեո/

“ՀՀԿ-ն իրավունք ունի իրեն դասելու ավանդական կուսակցությունների շարքում”,-սա “Հանրապետական” կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքն է: Henaran.am-ի հետ զրույցում Ռազմիկ Զոհրաբյանը իր հայտարարությունը հիմնավորեց նրանով, որ “Հանրապետականը” ըստ էության հանդիսանում է 60-ականներին ընդհատակյա գործող ԱՄԿ-ի գաղափարական  շարունակություն. ” Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Գագիկ Մինասյանը, նաև ես եղել ենք ընդհատակյա ԱՄԿ անդամներ, […]

ԲՀԿ-ը պատասխանում է ”ստատուսատենչ” Կարեն Ավագյանին

ԲՀԿ Երիտասարդների Միության քարտուղար Հրաչյա Բասմաջյանը պատասխանել է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանին: ”Քիչ առաջ ծանոթացա ստատուսատենչ ՀՀԿ ”երիտասարդ” պատգամավոր Կարեն Ավագյանի հերթական գրառմանը, որը կրկին վերաբերում էր ԲՀԿ-ին և առաջիկա ավագանու ընտրություններին: Մասնավորապես` Երևան և Աբովյան քաղաքների միջև ոչ արհեստավարժ համեմատականին: Երբ քաղաքական գործիչը սոցցանցում գրում է զուտ գրելու համար՝ առանց նվազագույն վերլուծություն անելու, արդյունքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի