18 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը հեռացավ. Օսիպյանը արգելե՞ց երթը /ֆոտո, վիդեո/

Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ական մյուս պատգամավորները և հանարահավաքին ներկաները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Երթը ընթացավ Մաշտոցի պողոտայով: Ընթացքում ԲՀԿ-ականները բացականչում էին Բարգավաճ, Բարգավաճ, Ծառուկյան, Ծառուկյան: ԲՀԿ առաջնորդը ժպտում էր, զրուցում Նաիրա Զոհրաբյանի, Աբրահամ Մանուկյանի հետ:

Մաշտոցի պողոտայից նրանք թեքվեցին դեպի Ամիրյան փողոց: Հասնելով հրապարակ նրանք մի պահ կանգնեցին, և Երևանի փոխոստիականապետ Վալերի Օսիպյանը զրուցեց Մանուկյանի հետ: Այնուհետ մասնակիցները շարժվեցին դեպի Վազգեն Սարգսյանի անվան փողոց, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժեշտ տվեց ու մեկնեց:

Երթի մասնակիցները զարմանքով սկսեցին խոսել, որ Օսիպյանը չթողեց քայլել Հանրապետության հրապարակում: ԲՀԿ-ական պատգամավորներ Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանը, սակայն, Henaran.am-ի հետ զրույցում ասացին, որ տեղյակ չեն, թե ինչ է ասել Օսիպյանը, քանի որ վերջինս իրենց հետ չի խոսել:

Մեզ հետ զրույցում Օսիպյանը հերքեց այդ լուրերը` նշելով. ”Չէ նման բան չի եղել”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ