22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Բա ՀՀԿ-ի հանրահավաքը /վիդեո/

Մայիսի 2-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում,  դրական է գնահատվել ՀՀԿ քաղաքական թիմի եւ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, Երեւանի քաղաքապետւ Տարոն Մարգարյանի քարոզչության ընթացքը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նիստի ավարտից հետո  ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նիստում մեկ անգամ եւս կարեւորվել է ընտրությունների ժողովրդավարական ընթացքը եւ իրենք որպես քաղաքական իշխանություն պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այս ընտրություններն իրենց որակով լինեն  շատ բարձր մակարդակի եւ համապատասխանեն ստանձնած պարտավորություններին: Այն հարցին, թե ՀՀԿ-ն հանրահավաք չի անելու, Շարմազանովը խորհուրդ տվեց չշտապել եւ սպասել նախընտրական շտաբի հայտարարաությանը: Թերեւս դա արվի, կարվի վաղը:

Սակայն ՀՀԿ նախընտրական շտաբի պետը բակային հանդիպումների մարտավարությունը արդարացված է համարում:

“Մեր թեկնածուն արդեն ունեցել է մոտ 120 հանդիպում, որին մասնակցել է շուրջ 95 հազարից ավելի մարդ”,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Իսկ թե ինչու Տարոն Մարգարյանը չի պատասխանում լրագրողների հարցերին, արդյոք թաղային կրիմինալները մասնակցություն են ունենալու քվեարկության ընթացքին եւ շատ այլ հացերի պատասխանները տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ