17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հոգնել ենք բուրժուադեմոկրատական հեղափոխութունից… ՀԱԿ-ում օդը մաքուր չէ /վիդեո/

Երևանի բնակիչ Հռիփսիմե Վարդանյանը, ով նախօրեին ներկա էր ”Ժառանգության” հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցական չէ, և Ազատության հրապարակ էլ Րաֆֆու համար չի գալիս: Հարցրինք, թե այդ դեպքում ինչու է գալիս.

”Քանի որ օդն այստեղ մաքուր է, ինձ համար այդպես է: Ես Րաֆֆի Հովհաննիսյանի համար չեմ գալիս, ես քաղաքական գործիչներին շատ չեմ հավատում ընդհանրապես, ուղղակի այստեղ տիրող մթնոլորտն ու նրա բերած մշակույթն է գրավում”,-ասաց: 

ՀԱԿ-ի հանրահավաքներին չի մասնակցում, քանի որ ”օդն այնտեղ մաքուր չէ”:

”Այստեղ դեռ ազնվության հոտ ա գալիս, չեն ունեցել իշխանություն, չեն հասցրել աղտոտվել, հոգնել ենք սենց խաղացող բուրժուադեմոկրատական հեղափոխութունից, չգիտեմ ինչից”: 

Հռիփսիմե Վարդանյանը ասաց, որ դեռ չի կողմնորոշվել, թե Երևանի ավագանու ընտրություններում ում օգտին է քվեարկելու, սակայն դա լինելու է կամ ՀՅԴ-ը, կամ ”Բարև Երևանը”:

Վերջիններիս դեպքում, ըստ նրա, փորձն է պակասում, քանի որ ցուցակում հիմնականում երիտասարդներ են: Իսկ ՀՅԴ-ին նա խորհուրդ  է տալիս ճիշտ կողմնորոշվել: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ