20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարոնը թայֆո՞ւն ա, ցունամի՞ ա … մտավորականներն ասացին` ինչ մտածում են/վիդեո/

Երեւանում, Թեքեյան կենտրոնում երեքշաբթի` ապրիլի 23-ին հավաքվել էին մտավորականները, որպեսզի քննարկեն, թե ինչպես են ցանականում տեսնել Հայաստանի մայրաքաղաքը: Հանդիպմանը մասնակցում էր Ազգային ժողովի փոխնախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը: Մտավորականները բաց խոսեցին առկա թերությունների մասին, ներկայացրին իրենց առաջարկությունները: Իհարկե, նրանք քաղաքապետի պաշտոնում նախընտրում են տեսնել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: “Առնո Բաբաջանյան” […]

ՀՀ ղեկավարությունը վճռական է` շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը. ԱԳՆ

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով “Panorama.am” լրատվական կայքի այն հարցին, թե ինչ կարծիքի է մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցի մասին, որը քննադատություն է պարունակում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, նշել է. “Մենք բազմիցս նշել ենք, որ անկախ զեկույցներից եւ դրանց բովանդակությունից՝ Հայաստանի ղեկավարությունը վճռական է` շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, […]

Կախված է նախագահի զորավոր թիմից /վիդեո/

Արձակագիր Ռազմիկ Դավոյանի համոզմամբ, մտավորականին պետք է իշխանավորը շարժի, փոխի այսինքն` երբ պետք է լինում իշխանավորին, պիտի մտավորականը կողքին կլինի: Այն հակադարձմանը, թե չի՞ կարող նույն մտավորականը ազդել իշխանավորի վրա` Դավոյանն ասաց, որ մտավորականը կարող է միայն խորհուրդ տալ, այն էլ, եթե իշխանավորը ցանկանում է:  Henaran.am-ի հարցին` ինչպե՞ս է գնահատում հայաստանյան ներքաղաքական վիճակը, Ռազմիկ Դավոյանը […]

Նախագահը մի կարեւոր սխալ արեց` վերանշանակելով վարչապետին. Հրանտ Մարգարյան

Ներկայացնում ենք ՀՅԴԲյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը, տպագրված Թեհրանի “Ալիք” օրաթերթում – Պրն. Մարգարեան, ի՞նչ տւեց  յետընտրական հոլովոյթը Հայաստանին ու հայ հասարակայնութեանը: Մի խօսքով ո՞րտեղ ենք կանգնած այսօր: – Կարծում եմ`  ընտրութեան արդիւնքում ամենամեծ ուսուցողական դասը տւեց ժողովուրդը, դա այն դէպքում, երբ համընդհանուր յուսահատական մթնոլորտ կար: Մասնաւորաբար, Ազգային ժողովի ընտրութիւններից յետոյ ստեղծւած յուսահատական մթնոլորտ կար […]

Հայկ Դեմոյանը կաշխատի՞ սփյուռքի նախարար /վիդեո/

Ցեղասպանության թանգարանի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ըստ մամուլի` կնշանակվի սփյուռքի նախարար: Ընդհանրապես, Դեմոյանին գերատեսչական բարձր պաշտոն տալու առնչությամբ հաճախ է տեղեկություններ շրջանառվում: Henaran.am-ը փորձեց ճշտել անձամբ Ցեղասպանության թանգարանի տնօրենից` իրեն տեսնո՞ւմ է նախարարի պաշտոնում: Դեմոյանն ասաց, որ քաղաքական հարցերի կպատասխանի ապրիլի 25-ին: Դեմոյանը Երևանի ընտրություններին ավագանու թեկնածու է նաեւ/ՀՀԿ համամասնական ցուցակի 17 համարն է-խմբ./, հարցրեցինք` […]

Սիրիական ընդդիմությունը քրիստոնյա առաջնորդ է ընտրել

Սիրիական ազգային միացյալ ընդդիմության առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Հաթիբի` պաշտոնից կամավոր հեռանալուց հետո, ընդդիմությունը նոր ղեկավար ունի` Ջորջ Սաբրան, ով կղեկավարի ընդդիմությունը մինչեւ նոր նախագահի ընտրությունները: Ըստ նախնական պայմանավորվածության` դրանք կայանալու են մայիսի 10-ին, սակայն այդ ամսաթիվը դեռեւս հնարավոր է, որ տեղափոխվի:  Ինչպես տեղեկացնում է “Ալ-Արաբիա” հեռուստաընկերությունը, ալ-Հաթիբին որոշեց թողնել պաշտոնը` իր իսկ խոսքով`միջազգային հանրության` Սիրիայում […]

Ընտրակաշա՞ռք եք ուզում. ԲՀԿ խոսնակը` լրագրողին. ասուլիսը թեժացավ /վիդեո/

՛՛Ընտրակաշա՞ռք եք ուզում ինձանից՛՛,-այսօր ասուլիսում այսպես արձագանքեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, երբ ՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթի լրագրողը ցանկանում էր հարց հնչեցնել: Լրագրողը զարմացավ`՛՛Ե՞ս՛՛: Պատգամավորին զայրացրել է թերթում հրապարակված լուրը, որ ԲՀԿ-ը տարածքային գրասենյակներում ընտրակաշառք է բաժանելու նրանց, ովքեր կներկայացնեն այն անձանց ցուցակը, որոնք ԲՀԿ-ին են ընտրելու Երևանի ավագանու ընտրություններում: Լրագրողը նշեց, որ […]

Ցեղասպանության առցանց թանագարան այցելելով` ծաղիկներ դրեք զոհերի հիշատակին

Ամերիկյան ՛՛Մեմկոե՛՛ ընկերությունը Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հնարավորություն է տալիս բոլոր նրանց, ովքեր չեն կարող այցելել Ծիծեռնակաբերդ կամ Պատմության թանագարան-ինստիտուտ, համացանցի միջոցով այցելել այնտեղ` http://www.genocide-museum.am: Ընկերության տնօրեն Արման Զաքարյանը և հանրային կապերի պատասխանատու Աննա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Ցեղասպանության առցանց թանգարանի մասին: Նրանց խոսքով՝ վիրտուալ կերպով կարելի է ոչ միայն մուտք գործել թանագարան, այլև ծաղիկներ […]

“Պասերով”, “պասերով”

՛՛Երբ որ նախագահը քննադատեց վարչապետին և նրա որդեգրած քաղաքական-տնտեսական կուրսը, գործողությունները, ես հայտնեցի իմ ուրախությունը, որ վերջապես իշխանությունը ականջալուր եղավ մեր կողմից,  ժողովրդի կողմից բարձրացվող խնդիրներին: Բայց արի տես, որ այո, ինչ-որ հակասություն տեղի ունեցավ: Մեր դիրքորոշումն այս պարագայում փոխվել չի կարող և կառավարության, և վարչապետի քաղաքական կուրսի վերաբերյալ: Եզրակացությունը թողնում ենք մեր հանրությանը, օրինակ` […]

Օբաման արտաբերեց “genocide”-ը /վիդեո/

R-Mean-ը եւ Soseh-ն յուրօրինակ եւ հիանալի տարբերակ են գտել Հայոց ցեղասպանության մասին աշխարհին պատմելու: Ռեփերն իր “Open Wounds” (“բաց վերքեր”) երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանել, որում նույնիսկ Ցեղասպանությունից կադրեր կան, իսկ տեսահոլովակի սկզբում լսվում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահ  Բարաք Օբաման արտաբերում “ցեղասպանություն” բառը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի