28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

“Լավ է կնիքը ցնդի, քան կնիկը”

Ֆեյսբուքահայությունն” անդրադառնում է կնիքների ցնդելու մասին լուրերին:

“Կնիքս չի ցնդում՜։ Ին՞չ անեմ, մի խորհուրդ տվեք, ժողովուրդ։ Թքեմ վրե՞ն”,- գրել է օգտատեր Սամվել Մարտիրոսյանը:

 

“Բարի լույս բոլորին։ Այս գեղեցիկ առավոտյան իմ լուսավոր և պայծառ քաղաքացիական պարտքն եմ կատարել Դավթաշենի 5/17 ընտրատեղամասում։ Ամեն ինչ հանգիստ էր, բոլորը շատ բարձր տրամադրություն ունեին։ Հա, իդեպ, կնիքն անձնագրիցս չի ցնդել, երեք ժամը մեկ, խոսք եմ տալիս, կստուգեմ:))”,- արձանագրել է ֆեյսբուքյան օգտատեր Մարիա Բարաղամյանը:

 

“Ոնց կարող է 07:58 րոպե թանաքը ցնդելու մասին բան գրվի, երբ տեղամասը բացվում է 08:00 ին ?”,- գրում է օգտատեր Զոհրապ Եգանյանը, ավելացնելով` “Հիշեք ազգ իմ հայոց, լավ է ԿՆԻՔԸ ցնդի, քան ` ԿՆԻԿԸ”:

 

“Որպես ընտրակաշառք ստացած փողն էլ ավելի շուտ է ցնդելու, քան անձնագրում կնիքը: Ընտրեք մնայունը, ընտրեք ապագան”,- գրում է Իզաբելլա Աբգարյանը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ