“Կտորմը աթոռի համար, “Լրագրող Ջան, լավ ու ողջ լինես …” … “. “Ֆեյսբուքն” է քննարկում
Այսօր Երևանի ավագանու ընտրություններն են, ինչը առավոտվանից արդեն լայն արձագանք ունի Ֆեյսբուք սոցիալական կայքում: Օգտատերերն առայժմ տարաբնույթ ստատուսների տեսքով են մասնակից ընտրություններին` ոմանք անհանգիստ են, ոմանք հումորով են վերաբերում ընթացիկ գործընթացներին:
“Բարի լույս բոլորին։ Այս գեղեցիկ առավոտյան իմ լուսավոր և պայծառ քաղաքացիական պարտքն եմ կատարել Դավթաշենի 5/17 ընտրատեղամասում։ Ամեն ինչ հանգիստ էր, բոլորը շատ բարձր տրամադրություն ունեին։ Հա, իդեպ, կնիքն անձնագրիցս չի ցնդել, երեք ժամը մեկ, խոսք եմ տալիս, կստուգեմ:))”,- արձանագրել է ֆեյսբուքյան օգտատեր Մարիա Բարաղամյանը:
Իսկ Вова Акопян-ը յուրովի է հայտարարում ընտրությունների մեկնարկը. “Սենց ավելի ճիշտ կլնի ասել: Կեղծարարությունների մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 8:00-ից, կտևի 12 ժամ: 20:00-ին կփակվեն կեղծատեղամասերը, և տեղի կունենա կեղծաթերթիկների նախականտռոլնի կեղծումը:Կանտռոլնին ԿԸՀ-ում”:
Օգտատերերից Վահե Սարգսյանն, օրինակ, անհանգիստ է լրագրողների համար. “Լրագրող Ջան, լավ ու ողջ լինես, …”:
Արծրուն Պեպանյանն էլ առաջարկում է. “Սահմանադրությամբ պետք է արգելել ընտրություններից հետո դժգոհել, տրտնջալ, բողոքել, ցույց անել, երթ անել…”:
Օգտատեր Հրանտ Տէր-Աբրահամեանն էլ գրում է. “Начало формы
Էհ, էլի ընտրատեղամաս: Սուտ կլինի, եթե ասեմ կարոտել եմ քեզ: Քո ամեն ինչը խորթ է ինձ նման ինտրովերտ մարդու համար:
Դու սովորաբար լինում ես դպրոցի կամ նման մի “կազյոննի” տեղի շենքում: Դա արդեն իսկ ինձ ստիպում է ոչ այնքան կոմֆորտ զգալ քեզ հետ առնչվելուց՝ դպրոցականության հոտը իմ սիրելի բուրմունքներից չէ: Այնտեղ լինելու են բազում անծանոթ մարդիկ՝ հաճելի կամ տհաճ, որոնց հետ պետք է ողջ օրս անցկացնեմ, ծխեմ անթիվ-անհամար ծխախոտներ՝ գլանակների կատարյալ մի սպանդ իրականացնեմ:
Պիտի ձանձրանամ, նյարդայնանամ, խոսեմ երկրորդական թեմանիրից, հետո սպասեմ հաշվարկի պահին, վերջին ուժերս լարեմ՝ ուշադիր լինելու համար, հետո գցեմ ինձ շտաբ, ամենայն հավանականությամբ ասեմ, որ արտաքուստ ամեն բան նորմալ էր, բայց մարդկանց բերում էին երթուղայիններով, իրար աչքով-ունքով էին անում, տատիկները շաշ հարցեր էին տալիս, կույրերը, կաղերը, խուլերը գրեթե ավետարանական հրաշագործ մի մղումով հանկարծ քաղաքականապես ակտիվացել էին, ոչ երեւանյան խոսվածքով մարդիկ պատհամամբ որոշել էին մասնակցել երեւանյան ընտրություններին, տղերքը դուրսը հավաքված զրուցում էին, ծխում էին ու տակից նայում ինձ, հանձնաժողովի նախագահը շատ սիրալիր էր, միջազգային դիտորդներից մի երկու ծիտ եկավ ու անտարբեր դեմքով մի երկու խոսք քաշեց ու գնաց, գալուց ու գնալուց տաքսիստը կյանքից բողոքեց ու ասեց, որ սաղ սուտ ա……էլ ի՞նչ: )”:
Մեկ այլ օգտատեր հետաքրքիր ծաղկաքաղ է արել ընտրություններին մասնակից ուժերի կարգախոսներից. “Բարև՜, ավելի լավ Երևա՛ն, փոխի՛ր Հայաստանի իշխանատենչ քաղաքացուն, չէ՞ որ մենք կարող ենք ավելին: Եվ սկսեք նրանից, որ փոխեք ինքներդ Ձեզ, ու առաջին առաքելությունը Ձեր դարձրեք Երևանով ապրելն ու Երևանը ծաղկացնելը, այլ ոչ թե ընտրություններից ընտրություն “կտորմը աթոռի համար” դատարկ ու փուչ խոստումներ տալը:
Հ.Գ. Օգտագործվել են բոլոր 6 կուսակցությունների և 1 դաշինքի կարգախոսները +/- մի քանի բառ… Խաղաղ ընտրություններ եմ մաղթում վաղը, որոնց արդյունքները ծառայեն ի նպաստ մեզ՝ քաղաքացիների”: