28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

“Մեռյալ հոգիների” ընտրությո՞ւն

ԿԸՀ հերթական նիստին ՀՀ ոստիկանության և անձնագրային վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը խոսեց  ընտրողների ցուցակների կազման առանձնահատկությունների մասին:

Ոստիկանությունը արդեն մայիսի երեքին ներկայացրել է ընտրողների ցուցակը: Մինչև քվեարկության օրը առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող անձինք:

2013 թվականիի մարտի 27- ի ցուցակով 817 814 ընտրող է գրանցված,ապրիլի դրությամբ 817 835  ընտրող, մայիսի 2-ի վերջնական ցուցակում էլ 816 475  ընտրող : Որևէ վայրում մշտական  հաշվառում չունեն 3000 ընտրող:

“Մեռյալ հոգիների” ընտրության մասին: Ըստ Քոչարյանի` ՀՀ նախագահի ընտրությունից հետո մահացած անձանց տվյալները քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչությունից  առաջին անգամ ստացվել են էլեկտրոնային եղանակով :Ինչը էապես բարձրացրել է ընտրողների ռեգիստրի բարձրացման արդյունավետությունը: Մասնավորապես էլեկտրոնային ճանապարհով ստացվել է մահացաած մարդկանց վերաբերյալ 3200 հաղորդում: Այդ մարդիկ բնականաբար հանվել են ընտրողների ռեգիստրից:

Ընտրացուցայկների ցուցակներում ոստիկանությունը առանձնակի ուշադրություն է դարձրել տաս և ավելի մարդկանց մի հասցեում գրանցված լինելու հանգամանքը: Հովհաննես Քոչարյանը նշեց, որ այսպիսի հասցեների թիվը Երևան քաղաքում 7000 ից ավելի է եղել: Ոստիկանությունը պատասխանել է բոլոր ստացված հաղորդումներին, որոնցից 30- ը չեն համապատասխանել իրականությանը:

Հովհաննես Քոչարյանը նշեց, որ պատշաճ իրականացվել է նաև  ծանուցագրերի ուղարկման հարցը, քվեարկության օրվանից ոչ ուշ քան երեք օր առաջ բոլոր հասցեատերերին ուղարկվել են ծանուցագրեր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ