03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ձենդ մի բարձրացրու, այ ընգեր… հանձնաժողովի նախագահը չէր արձանագրում խախտումը /վիդեո/

Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված 9/12 ընտրատեղամասում ”Բարև Երևանի” վստահված անձ Սիլվա Մկրտչյանը արտառոց դեպքեր չի նկատել, միակ արտառոց բանը, որ նա նկատել է, այն է, որ Պարոնյան փողոցի հասցեներից մեկում 40 հոգի գրանցված մարդ կա:

Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Սարյանի անվան փողոցի բնակիչները խմբերով են գալիս ընտրության, և ըստ նրա, նրանց գումար է տրվել, սակայն փաստեր վստահված անձը չունի: Երբ նա զրուցում էր Henaran.am-ի թղթակցի հետ, նրան ուշադիր ունկնդրում էր ՀՀԿ-ի վստահված անձը: Մկրտչյանից հետաքրքրվեցինք` հնարավոր է, որ իրեն վախեցրել են, ասաց. ”Ոչ, ուղղակի շփոթված եմ”:

Վստահված անձը պատմեց, որ մի կին փորձել է քվեարկել հիվանդ ամուսնու փոխարեն, սակայն նրան արգելվել է դա անել:

Հենց այդ ժամանակ այս ընտրատեղամասում միջադեպ գրանցվեց: ”Կյանք” դիտորդական կազմակերպության ներկայացուցիչը ձայնը բարձրացրեց հանձնաժողովի աշխատակցի վրա: 

”Ձենդ մի բարձրացրու, այ ընգեր”,-հորդորեց հանձնաժողովի անդամը: Իսկ հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ անդամ Սոֆյա Յուրբեկյանը փորձեց հարթել. ”Լավ, լավ, վերջացրեք”: 

Ինչպես մեզ պատմեց Սոֆյա Յուրբեկյանը, հանձնաժողովի այդ անդամը բացել է քվեատուփը մեկ ընտրողի համար, իսկ մյուս ընտրողի երեխան չկնիքված ծրարը գցել է քվեատուփի մեջ:

”Կյանքի” դիտորդը մեզ զարմացած ասաց, որ հանձնաժողովի նախագահը ականատես եղավ, սակայն չարձանագրեց այդ դեպքը: Նշենք, որ միայն Henaran.am-ի թղթակցի հարցից հետո, թե ինչու չեն արձանագրում, Սոֆյա Յուրբեկյանը արձանագրեց:

Նա նաև ասաց, որ բացի այս դեպքից այլ արտառոց դեպքեր չեն գրանցվել:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ