20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Րաֆֆին Ազատության հրապարակից շարժվեց Ծիծեռնակաբերդ /ֆոտո, վիդեո/

Այսօր ուղիղ կեսօրին Ազատության հրապարակ ժամանեց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ողջունեց ներկաներին, համբուրեց նրանց, ապա ելույթ ունեցավ` այսպես սկսելով “ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք”: Հովհաննիսյանն ասաց, որ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առթիվ այսօր պետք է ավելի քիչ խոսել եւ ավելի շատ գործել, “այսօր լռության օր է”, որ մեր ուժը մեր հավաքական բռունցքի մեջ է, […]

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են

1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը մի շարք երկրների կողմից է ճանաչվել, ինչպես նաեւ ցեղասպանության վերաբերյալ մի շարք բանաձեւեր են ընդունվել: Ահա եւ դրանց ժամանակագրությունը.  1. Շվեդիա, խորհրդարանական բանաձեւ, մարտի 11, 20102. Չիլի, Սենատ, բանաձեւ- հուլիսի 7, 2007.3. Արգենտինա, օրենք, հունվարի 11, 2007.4. Արգենտինա, Սենատ, հատուկ հայտարարություն, ապրիլի 19, 2006.5. Լիտվա, Վեհաժողով, […]

Հայոց ցեղասպանությունը արդարացում չի կարող ունենալ. ՌԴ դեսպան /վիդեո/

“Այսօր մենք դեսպանատան բոլոր աշխատակիցներով եկել ենք այստեղ մեր հանգանքի տուրքը մատուցելու այն մարդկանց հիշատակին, ովքեր զոհվեցին 100 տարի առաջ Թուրքիայի բարբարոսական ձեռքով: Կանցնեն շատ տարիներ, բայց միեւնույն է, այս օրը կմնա մարդկանց հիշողության մեջ, որպեսզի երբեք չկրկնվի նման ողբերգությունը: Մենք այսօր գլուխ ենք խոնարհում Թուրքիայում բարբարոսական հանցագործության անմեղ զոհերի հիշատակի առջեւ, միշտ կհիշենք եւ […]

Բոստոնի պայթյունների առնչությամբ հայկական կապի մասին կեղծ մեղադրանքը պետք է դատապարտվի

Անցյալ շաբաթ Բոստոնի մարաթոնի բարբարոսական պայթյունների առնչությամբ շատ անպատասխան հարցեր են մնում: Հաստատված փաստերի բացակայության պայմաններում դժվար է հիմնավորված եզրակացության հանգել եւ գտնել Ցարնաեւ եղբայրների (Թամերլան, 26 տարեկան  եւ Ջոխար, 19 տարեկան) արյունահեղ գործողությունների շարժառիթը: Հետաքրքիր է նշել, որ Թամերլանը կրում է 14-րդ դարի միջինասիական արյունարբու զորապետի (Լենկթեմուրի) անունը, որը հողին է հավասարեցրել ամբողջ քաղաքներ […]

Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է. Ա. Դարբինյան

Ամերիկայի Հայկական Համագումարի Տարածարջանային տնօրեն Արմինա Դարբինյանը ուղերձ է հղել Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է. “Հայոց Ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացն այլեւս անդառնալի ընթացք է ստացել: Համաշխարհային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է: Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք հետեւողականորեն շարունակել պայքարը ժխտողական տրամադրությունների դեմ: Սակայն ամենախելամիտ քայլը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ այդ գործընթացին նոր որակ […]

Իսրայելի Կնեսետը քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Նախօերին Իսրայելի Կնեսետում կայացած նիստին քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նիստին մասնակցել են նաեւ Իսրայելի Հայ Դատի հանձնախմբի մասնակիցներ, հաղորդում է “Asbarez.com”-ը: Քննարկման ավարտին լիագումար նիստը որոշել է քննարկումը շարունակել խորհրդարանական հանձնախմբերից մեկի շրջանակներում, որը հավանաբար կլինի կրթական կամ մշակութային հարցերի հանձնախումբը:  Իսրայելի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Ժորժետ Ավագյանը հայտնել է, որ Կնեսետի լիագումար […]

Մինչ այժմ տասնամյակներ տարված պայքարը տվել է իր որոշակի արդյունքները

Հայոց դեմ կատարված Ցեղասպանության 98-րդ տարելիցին, ողջ հայությունը՝ Հայաստանի Հանրապետությունից ի սփյուռս աշխարհի, կրկին ոգեկոչում է իր բյուրավոր նահատակների անմոռաց հիշատակը եւ բողոքի ձայնն է բարձրացնում, պահանջելով որ աշխարհը դատապարտի մարդկության դեմ կատարված՝ 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը եւ  հանուն արդարության թույլ չտալ, ոճրագործները մնան անպատիժ, իսկ ցեղասպանության իրավահաջորդները՝ անհատույց: Եվրոպայի Հայերի Համագումարը հայության բոլոր բեկորների […]

Հայաստանը կշարունակի օժանդակությունն Աֆղանստանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը

Ապրիլի 23-ին Բրյուսելում տեղի ունեցավ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:   Աֆղանստանում տիրող իրավիճակին եւ միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների ԱԳ նախարարներ: Ելույթ ունենալով հանդիպմանը` Հայաստանի արտաքին քաղաքական […]

ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքը ճանաչել է ԼՂ անկախությունը

ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքը դարձավ առաջին քաղաքը Կալիֆորնիայում, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ֆրեզնոյի քաղաքային խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է էթնիկապես եւ պատմականորեն հայկական տարածք` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ինչպես նաեւ, սույն բանաձեւը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին ճանաչումը ձեւակերպել պաշտոնապես: Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի մշտական ենրկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը իր […]

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել ողջ հայությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր`ապրիլի 24 ին եղեռնից զոհերի հիշատակը հավերժացնող օրը ուղերձ է հղել ողջ հայությանը: Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր անմեղ նահատակների հիշատակի առջև: Նահատակներ, որոնց մեծ մասը նույնիսկ շիրիմ չունեցավ: Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը բնաջնջվեց իր տանը և բռնագաղթի ճանապարհին: Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը 20-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի