03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Առավոտ 7.30-ից կուտակումներ են, մարդկանց գունավոր գրիչներ են բաժանում … չգիտեմ, արդեն այս ամենը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը թիվ 9/24 ընտրատեղամաս  քվարկության եկել էր մենակ, քանի որ ընտանիքը Հայաստանում չէ: Վարդան Օսկանյանին ուղեկցում էր “Բարգավաճ Հայաստան” կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Արդեն քվարկությունից հետո  Վարդան Օսկանյանը լրագրողներին ասաց, որ քվեարկել  է հանուն երկրի ապագայի:

Վերջինիս խոսքով, վերջին մեկ ամսում պարզ երևաց, որ սա երկրի համար կարևորագույն ընտրություններ են: Հուսով եմ, որ կկարողանանք այնպիսի արդյունքներ ունենալ, որ սկիզբ կդնեն երկրում արդեն առավել հիմնարար փոփոխությունների” ,- նշեց նա:

Վ. Օսկանյանն ասաց ` դեռ ԲՀԿ նախընտրական շտաբ չի գնացել: Ընտրախախտումների ահազանգերին ծանոթացել է  մամուլից, ինչը լուրջ մտահոգվելու տեղիք են տալիս: Մարդկանց այս ակտիվությունը մի քիչ անբացատրելի է, առավոտ 7.30-ից կուտակումներ են, մարդկանց գունավոր գրիչներ են բաժանում… չգիտեմ, արդեն այս ամենը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս, սպասենք, թե օրվա ընթացքում ինչ զարգացումներ կլինեն”:

Վարդան  Օսկանյանը նշեց , որ համատեղ աշխատանքը այլ կուսակցությունների հետ բնականոն ընթանում է: “Ինչպես պայմանավորվել էինք, ամեն ինչ արվելու է, որ գոնե տեղամասերում նվազագույնի հասցնենք խախտումները, որպեսզի արդյունքները հնարավորինս մոտ լինեն ժողովրդի ցանկությանը”:

Կարելի՞ է ասել,  որ իշխող քաղաքական ուժը  այս անգամ էլ կիրառեց վարչական ռեսուրսները. “Փաստերին ծանոթանալուց հետո  կարելի է համապատասխան գնահատական տալ, այս պահի դրությամբ կտրուկ գնահատականերից կխուսափեմ, բայց  մտահոգվելու ու կասկածելու տեղիք կա,ո ր ուղորոդում են”,-նկատեց ԲՀԿ-ի առաջատարը :

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ