28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Գումար է բաժանվել` 20 հազարանոցներով են առեւտուր անում. Արմեն Մարտիրոսյան

”Քվեարկեցի այն քաղաքական ուժի օգտին, որը եկել է մի լոզունգով` Երևանում կառավարման համակարգը արմատապես փոխելու: Այդ քաղաքական դաշինքի օգտին քվեարկեցի”,-այսօր Երևանի Աջափնյակ համայնքի թիվ 48 մանկապարտեզում տեղակայված 6/28 ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ”Բարև Երևան” դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը: 

Վերջինս վստահ է, որ ընտրակաշառք բաժանվում է: Դրանում համոզվել է երեկ:

”Երբ առևտուր էի անում խանութներում, բոլորը շատ հետաքրքիր և իրարից անկախ ասում էին, որ արդեն երեկոյան ժամերին  քաղաքացիները միայն 20 հազարանոցներով են առևտուրն անում: Արդեն ակնհայտ է, թե այդ 20 հազարանոցները որտեղից են:

Հենց խանութների աշխատողներն էին նշում, որ տարածքում գումար է բաժանվել: Դա գիտի նաև ոստիկանությունը, ամբողջ Երևանում բաժանվել են գումարներ”,-շեշտեց Մարտիրոսյանը` հավելելով, որ վաղը կնշի, թե ովքեր են գումարներ բաժանել:

Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանը միայնակ էր եկել ընտրության, քանի որ ընտանիքի բոլոր անդամները տարբեր ընտրատեղամասերում են գրանցված: Նկատենք, որ Մարտիրոսյանի մայրը այս նույն ընտրատեղամասի հանձնաժողովի անդամն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ