11 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարոն Մարգարյանի մասին ՀԱԿ հաղորդումը ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունն ապրիլի 30-ին ստացել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության անունից ներկայացված հաղորդումը` «հանցագործության կատարման մասին», որով խնդրում են պարզել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում ներառված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, տնօրինման եղանակի, գույք ձեռք բերելու, կամ տիրապետելու, կամ օգտագործելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երեւույթների կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հետ։ […]

Պռոշյանի գյուղապետի սպանությունից հետո

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կանցկացվեն նոր ընտրություններ: Կառավարության այսօրվա որոշմամբ՝ վաղաժամկետ դադարեցվեցին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի լիազորությունները և որոշումն ուժի մեջ մտնելուց 40-օրյա ժամկետում կանցկացվեն գյուղապետի նոր ընտրություններ: Ընտրությունների կայացման համար կառավարությունը ԿԸՀ-ին և ոստիկանությանը գումարներ հատկացրեց: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Պռոշյան գյուղում սպանվել է գյուղապետ Հրաչ Մուրադյանը:

ՀՀ եւ ԼՂՀ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի, ինչպես նաեւ երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականության մի շարք ակտուալ հարցերի շուրջ։ Կողմերը կարեւորել են […]

Աշոտյանը ցավում է

ԿԳ նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին: ”Ծանոթացա զլմներից մեկում Լևոն Տեր-Պետրոսյանի մասին իմ գնահատականների հետ կապված որոշ արձագանքներին: Իսկապես ցավում եմ, որ “ինտիլեգենտ” արտաքինով, տարիքն առած որոշ պատգամավորներ, որոնց բացառիկ արժանիքը Առաջին Հանրապետության անկախության հռչակագրի համահեղինակի և առաջին ղեկավարի հետ նույնական անուն ազգանուն ունենալն […]

ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում` ի՞նչ ընդդիմություն … ՀԱԿԿ հանրահավաքին /վիդեո/

ՀԱԿ հանրահավաքին ”Ազատության” հրապարակում հավաքված մարդիկ կողջունեն ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցությունը, եթե դրա նպատակը Երևանի ավագանու ընտրություններում ձայների պաշտպանությունն է: Սակայն մարդիկ կասկածներ ունեն “Բարգավաճ Հայաստանի” ընդդիմադիր նկրտումների վերաբերյալ: ”Եղբայր, եթե դու ընդդիմություն ես, օֆիցիալ հայտարարի` որպես ընդդիմություն, եթե ընդդիմություն չես, “այլընտրանք”, աբսուրդ է դա, բայց եթե ուզում են ժողովրդի համար անեն, թող պայքարեն, գոնե […]

Դերասանը ժողովրդի ծառան է /վիդեո/

Հակոբ Պարոնյանի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Հովակ Գալոյանը այսօր զարմաքով և հիացմունքով հետևում էր Հայաստանի կոմունիստների կողմից կազմակերպված մայիսմեկյան տոնական շքերթին: Հովակ Գալոյանը հիշեց այն բարի օրերը, երբ համալրեց պիոներների շարքերը. “Չէ, կոմերիտական չեմ հասցրել դառնալ, բայց լավ հիշում եմ ինչ սիրուն և ուրախ մայիսի 1 էինք նշում, հրավառություն և փուչիկներ”: Henaran.am-ի հետ զրույցում Հովակ […]

“Բարգավաճ-մարգավաճ” սաղ ստից բաներ են” /վիդեո/

Ենթասպա Արշակ Սարգսյանի կուրծքը զարդարում են Սովետական ժամանակաշրջանում լավ աշխատանքի համար ստացած մեդալները: 79 ամյա կոմունիստը չնայած առողջական վիճակին, երթի է դուրս եկել և նշում է աշխատավորի օրը: Սոցիալիստական աշխատանքի հերոս է: Կոմունիստներին պաշտելու մեկ մեծ պատճառ ունի. “ Հարգում էին աշխատողին և պարգևատրում: “Բարգավաճ մարգավաճ” դրանք սաղ ստից բաներ են”: Երազում է, որ վերադառնան […]

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը կոչ է արել Ադրբեջանին վերացնել անպատժելիությունը

Երեկ Ժնեւում տեղի է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշաատանքային խմբի 16-րդ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի երկրորդ պարբերական դիտարկման զեկույցը։ Զեկույցի բացման կապակցությամբ ելույթ է ունեցել Արդբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ Ըստ նրա, Ադրբեջանը ներկայանում է որպես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների բարձր աստիճանի պաշտպանությամբ աչքի ընկնող եւ ժողովրդավարական արժեքների նվիրված […]

Ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Տարոնի մոտեցումը նույնն է. եզդիները մեկ մարդու պես /վիդեո/

Ապրիլի 30-ին` ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճը բազմամարդ էր: Երեւանում ապրող եզդիներն էին հավաքվել եւ իրենց աջակցությունն էին հայտնում Տարոն Մարգարյանին: Բացելով հանդիպումը`Երեւանի ավագանու ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իշխանությունները միշտ ազգային փոքրամասնությունների ծրագրերին աջակցել են, եւ շնորհակալություն հայտնեց եզդիներին` իրենց համախմբվածության, ընտրություններին ՀՀԿ-ին սատարելու համար: Երեւանի ավագանու անդամների ընտրության ՀՀԿ համամասնական ցուցակում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված