11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Նստելու տեղ չեն տվել. ԲՀԿ ավագանու թեկնածուն խառնաշփոթ ստեղծեց Սերժ Սարգսյանի ընտրատեղամասում /վիդեո/

Միջադեպ է գրանցվել 9/11 տեղամասում : Տեղամաս է մտել ԲՀԿ համամասնական ցուցակի 4-րդ համար, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը եւ հանձնաժողովի քարտուղար Կարինե Նալբանդյանից պահանջել բացատրություն, թե ինչու է խոչընդոտել ԲՀԿ վստահված անձի աշխատանքը:

Հանձնաժողովի քարտուղարը պահանջեց ներկայանալ, թե “ինչ իրավունքով” է մտել ընտրական տեղամաս: Բագրատյանն ասաց, որ ինքը վստահաված անձ է եւ իրավունք ունի: Տիկին Նալբանդյանը հակադարձեց, որ նախ պիտի ներկայանա, գրանցվի, նոր:

ԲՀԿ թեկնածուն չգրանցվեց, քթի տակ խոսելով` դուրս եկավ ընտրատեղամասից: Ինչպես Կարինե Նալբանդյանը տեղեկացրեց լրագրողներին, տեղամասում` աթոռի վրա, նստած էր ԲՀԿ վստահված անձը: “Բարեւ Երեւան”-ի վստահված անձը խնդրեց, որ մի քիչ էլ ինքը նստի: Քարտուղարն էլ խնդրեց ԲՀԿ վստահված անձին զիջել տեղը: Այսքանը պատմեց: Ըստ հանձնաժողովի քարտուղարի` թեկնածուն իրավունք չուներ մտնելու տեղամաս:

Նշենք, այսօր առավոտյան այս տեղամասում քվեարկել է նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ