Երբ Նաիրա Զոհրաբյանը հեռախոսը չտարբերակեց ատրճանակից

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը արձագանքել է ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, մասնավորապես նշելով. “Ես շատ լուրջ էի վերաբերում տիկին Զոհրաբյանի տեսակետներին, երբեք չէի կասկածում իր անկեղծության և գնահատականների օբյեկտիվության վրա:
Այդ ամենը ի չիք դարձավ, երբ անցյալ տարի խորհրդարանական ընտրություններին նա ակնհայտորեն չցանկացավ տարբերակել հեռախոսը ատրճանակից:
Տիկին Զոհրաբյանը քարոզարշավի ողջ ընթացքում աչքի է ընկել իրականությունից հեռու գնահատականներով: Հիշելով իր ՝ լրագրողական տարիները և օգտագործելով ՀԺ–ում ժամանակին ձեռք բերված հմտությունները ԲՀԿ քարոզչության պատասխանատուն կրկին լծվել էր հոդվածներ մոգոնելու գործին՝ այս անգամ ստեղծագործելով գոյություն ունեցող և չունեցող մարդկանց անուններով: 90-րի գործելաոճի մասին նա լավ կիմանա, եթե որևէ բան մոռացած էլ լինի՝ ՀԱԿ–ի Լևոն Զուրաբյանը և Նիկոլ Փաշինյանը կհուշեն: Ռետրո ոճը հատուկ է ռետրո գործիչներին:
Սեփական կուսակցության փորձով փողը որպես բացառիկ ու միակ քաղաքական տեխնոլոգիա պատկերացնող բհկակական պատգամավորի դատողությունները ընտրությունների և կրեատիվության մասին հարիր են միջինասիական քաղաքական մշակույթին”:
ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, հերքելով լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները, որ ԲՀԿ–ն ընտրակաշառք է բաժանում ողջ քաղաքով մեկ, Tert.am-ի հետ զրույցում ասել է.
“Ես, անկեղծ ասած, կարծում էի, որ “երիտ–հանրապետականները” շատ ավելի կրեատիվ իդեաներ կունենան և ոչ թե հանդես կգան ռետրո, ժամկետանց, արխիվից հանած հնարքներով ու տեխնոլոգիաներով՝ տեղամասում լույս անջատել և այլն: Թեպետ, երևի, ինչ տեսել են, այն էլ՝ սովորել: Եվ քանի որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, անհեթեթ լուրեր են տարածում, որ մենք կանգնած փող ենք բաժանում ու խեղճ հանրապետականներն էլ չգիտեն՝ ինչ անել”: Զոհրաբյանը կոչ է արել փրփուրներից չկախվել:
Սեփական կուսակցության փորձով փողը որպես բացառիկ ու միակ քաղաքական տեխնոլոգիա պատկերացնող բհկակական պատգամավորի դատողությունները ընտրությունների և կրեատիվության մասին հարիր են միջինասիական քաղաքական մշակույթին: