20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաստատվեց Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի նմուշը /վիդեո/

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում երկու հարց էր: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը  հայտարարեց, որ  այսօր լրացել է ինքնաբացարկ հայտարարելու վերջնաժամկետը: Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել “Առաքելություն” կուսակցությունից Լուսինե Մարտիրոսյանը : ԿԸՀ անդամները միաձայն քվեարկությամբ ընդունեցին Լուսինե Մարտիրոսյանի ինքնաբացարկի դիմումը: Որևէ դաշինք կամ կուսակցություն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել: Մուկուչյանը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների 7 […]

Ինչ եք ուզում ինձանից … Ծառուկյանը, նախագահականն ու “հանրային շահը”

”Եթե տիկին Զոհրաբյանը որևէ հայտարարություն է արել, ուրեմն այն չափազանց հիմնավորված է և պատճառաբանված է հանրային շահով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, երբ հետաքրքրվեցինք, թե տեղյակ է` ինչու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվել նախագահական ընտրություններին: Նախօրեին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այս առնչությամբ ասել էր, որ Ծառուկյանն ամռանը […]

Շնորհակալություն ասացին կառավարությանը /վիդեո/

Այսօր կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել էին ձայնասկավառակի բիզնեսով զբաղվող ձայնագրման ստուդիաների և խանութ սրահների տերերը: “Ռեկո ռեկորդս” ստուդիայի հիմնադիր տնօրեն Դավիթ Խանոյանը Henaran.am –ին պատմեց, որ այս մեկ շաբաթվա մեջ իրենց խանութները չեն աշխատել և բնականաբար դա ազդում է իրենց սոցիալական վիճակի վրա: Դավիթ Խանոյանը նշեց նաև,որ այսօր կառավարության մոտ հավաքվել են ակնկալիքով.”Մենք նամակ […]

Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Մոսկվա

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկվեցին դաշնակցային փոխհարաբերությունները: Ապրիլի  25-ին Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով եւ Մեծ Հայրենական պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով՝ մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան: ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որն այնուհետեւ շարունակվեց […]

ԱԺ նախագահն ընդունեց ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի անդամներին

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին, խմբի անդամներ Էվալդ Շտադլերին, Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսին, Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Վալերի Բուայեին, Գի Տեսսիեին եւ Լյովենի համալսարանի պատվավոր ռեկտոր, հայտնի հայագետ Բերնար Կուլիին: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց եվրոպացի հյուրերին այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու եւ 1915 թ. Հայոց ցեղասպանության […]

Տիկին Ջուլիան առաջարկեց Տարոնին, Շարմազանովը խոստացավ

Օրերս, Թեքեյան մշակութային կենտրոնում մտավորականների հավաքի ժամանակ հին թիֆլիսեցի, Երեւանում ապրող տիկին Ջուլիան /այդպես ներկայացավ- խմբ./ ասաց, որ ինքը մոտ 40 ընտանիքի հորդորել է մայիսի 5-ին քվեարկել ՀՀԿ-ին, որպեսզի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակի պաշտոնավարել: Սակայն տիկինը քաղաքապետին մի առաջարկ ունի: “Առնո Բաբաջանյան” հիմնադրամը հավաքագրել է 60 երգ Երեւանի մասին եւ չի կարողանում դրանք ձայնագրել: Տիկինը […]

Հանդիպում Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ Եվրանեսթի եւ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների անդամներն ապրիլի 25-ին հանդիպեցին Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի անդամներին: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարեւոր համարեց բարեկամության խմբի առաջին այցելությունը Հայաստանի խորհրդարան եւ հույս հայտնեց, որ առաջիկայում նման հանդիպումներն ավելի հաճախակի կանցկացվեն: Հանդիման ընթացքում երկուստեք կարեւորվեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը, ինտեգրացիոն գործընթացը, հատուկ […]

ՀԱԿ-ը համագործակցում է թիվ մեկ օլիգարխի հետ

“ Բոլոր ոչ իշխանական կուսակցությունների հետ ընթանում են տարբեր ձևաչափերով կոնսուլտացիաներ, բանակցություններ տարբեր հարթությունների վրա, որի ընթացքում մենք փորձում ենք հասկանալ, որոնք են ամենաօպտիմալ մեխանիզմները ընտրությունների օրինականությունը վերահսկելու համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿԿ խոսնակ Արման Մուսինյանը այսպես մեկնաբանեց ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի համագործակցության հետագա ընթացքի հետ կապված հարցը: Այս քննարկումները կնպաստեն ընտրությունների իրավական կողմը պահելուն […]

Հայաստանն ու Լեհաստանն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման լուրջ ներուժ

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար, հայ-լեհական  միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանանախագահ Տոմաշ Տոմչիկեւիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքին եւ տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Արձանագրվել է, որ Հայաստանն ու Լեհաստանն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման լուրջ ներուժ եւ հեռանկարներ: […]

Թուրք մտավորականը ծնկի բերեց Հացպանյանին. արտասվեցին, դահլիճն էլ արտասվեց…/վիդեո/

Թուրքիայի ՛՛Ազատ համալսարանի՛՛ հիմնադիր, մտավորական, հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող հրապարակախոս Ալիսայիդ Չէթինօղլուն Երեւանում է: Թուրք մտավորականը տարիներ շարունակ պայքարել և շարունակում է իր հայրենիքում՝ Թուրքիայում հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը: Այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում ելույթ ունենալով` նա նշեց, որ եղեռնը հայ ազգի ամենամամեծ ողբերգությունն է: Հայ ժողովրդի իրավունքը ոտնահարվել է, և նա պայքարում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի