10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջին տվյալները ստացվում են

Ինչպես 1/17 ընտրատեղամասից հայտնում է “Henaran.am“-ի թղթակիցը, այստեղ դեռ ընթանում է հաշվարկը: Մոտ 450 քվե է հաշվվել եւ բացարձակ մեծամասնությամբ հաղթում է ՀՀԿ-ն: ՀՀԿ-ն ունի մոտ 350, ԲՀԿ-ն` մոտ 13, “Բարեւ Երեւանը”` 34, ՀՅԴ-ն` 22, ՕԵԿ-ը` 9, ՀԱԿ-ը` 11, “Առաքելությունը”` 2 քվե: Քվեաթերթիկների հաշվումը շարունակվում է: Հանձնաժողովի անդամները միասին որոշում են, թե որ քվեաթերթիկն է անվավեր:

Նշենք, որ արդեն մոտ 16 անվավեր քվեաթերթիկ է հաշվվել, որոնցից մեկի վրա գրված էր` “բոլորդ իրար կերեք”: Մյուսի վրա բոլոր կուսակցությունների վրա խաչ էր արված: Հանձնաժողովի նախագահը կատակեց.  “Խի եք  եկել, հասել աշխարհի ծերը, որ ոչ մեկի օգտին չեք քվեարկելու: Սա վերաբերում էր այն քվեաթերթիկներին, որոնց վրա ոչ մի նշան արված չէր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ