11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Խոչընդոտվել է

Այսօր՝ մայիսի 5-ին  կայացան Երևանի ավագանու ընտրությունները: ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը  քիչ առաջ լրագրողներին ներկայացրեց քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն:

Դիմումներ ներկայացվել են չորս հանցակազմով:

Առավել մեծ քանակի ահազանգեր են ստացվել ընտրակաշառքների վերաբերյալ:Ընդհանուր առմամբ ստացվել է 72 ահազանգ,  քսանութը եղել է ընտրակաշառք տալու կամ վերցնելու դեպք, վեց ահազանգ եղել է ընտրողի ազատ կամքի խոչընդոտման և քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ, վեց ահազանգ  եղել է մի քանի անգամ կամ մեկ ուրիշի փոխարեն քվեարկելու վերաբերյալ, լրագրողի դիտորդի լիազորությունները խոչնդոտելու համար հինգ ահազանգ,  27 ահազնագ ստացվել է այլ ընտրախախտումների վերաբերյալ:

14 ահազանգ եղել է միայն Մալաթիա Սեբաստիա համայնքից:

Արդեն իսկ հարուցված են երեք քրեական գործեր:

Թաթուլ Պետրոսյանը  մասնավորապես նշեց, որ ստացվել է դիմումներ “ Ժառանգության” ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանից.” Ստացել ենք Զարուհի Փոստանջյանի դիմումը չորս դեպքի վերաբերյալ, իր վստահված անձի իրավունքները խոչընդոտելու համար:Այս դիմումներին նույնպես ընթացք է տրվել”:

Թաթուլ Պետրոսյանը խոսեց նաև ավտոբուսներով փոխադրման դեպքերի հետ կապված , որի առնչությամբ նույնպես քննություն է տեղի ունենալու:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ