19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Երեւանի ավագանու այսօր տեղի ունեցած ընտրությունները ընտրախախտումների մակարդակով ոչ մի բանով չէին զիջում վարչախմբի անցկացրած մյուս ընտրություններին։ Արդեն ավանդական դարձած խայտառակ ընտրախախտումները համատարած էին ամբողջ քաղաքում. ընտրակաշառք, թաղային եւ ՀՀԿ-ական խուժանի միջոցով ուղղորդված քվեարկություններ, բազմակի քվեարկություններ, ընտրական կարուսելներ, բացակաների փոխարեն քվեարկություններ, լցոնումներ, կուտակումներ տեղամասերում, ահաբեկումներ եւ այլն։ Եթե նկատի ունենանք մայրաքաղաքում ընտրողների ուռճացված ցուցակները հանրապետությունից բացակայողների, մարզերից եւ հարեւան հանրապետություններից մարդկանց ֆիկտիվ գրանցման հաշվին, ապա մասնակիցների հայտարարված 56%-ի տակ պետք է հասկանալ իրական ընտրողների թվի 80-85%-ը, ինչը աներեւակայելի է անգամ համապետական ընտրություններում։

 

Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր ժողովրդավարության եւ Հայաստանի ժողովրդի դեմ, ինչի համար իշխող ուժը քաղաքական, իսկ նրա պարագլուխները քրեական պատասխանատվություն են արժանանալու հաստատապես։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ