20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուզեն-չուզեն կհարմարվեն . Հրանուշ Հակոբյան

ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այսօր կազմակերպվել էր սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հակոբյանը հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարարության հետ միասին Հայաստանի փոքր և միջին ձեռնարակատիրության զարգացման ազգային կենտրոնը դասընթացներ են կազմակերպել` հնարավորություն են տվել տասնյակ սիրիահայերի իրենց բիզնեսն սկսելու: Ազգային կենտրոնի ղեկավար Վարազդատ Կարապետյանը հայտնեց, որ առաջին անգամ սիրիահայերի հետ հանդիպում […]

Անցել են առաջնորդների ժամանակները, եկել են առաջնորդող խմբերի ժամանակները. կսկսեն Գյումրիից

“Նախախորհրդարան” նախաձեռնության անդամ, Շուշիի առանձնակի գնդի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը այսօր այլընտրանքային կամ իշխանությանը զուգահեռ իշխանություն ձևովորելու հայտ ներկայացրեց: Առաջին քայլը որ կանի “Նախախորհրդարան” շարժումը` հանրահավաքներ կհրավիրի Երեւանում եւ Գյումրիում:  Ժիրայր Սեֆիլյանը ցավով նշեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը լսեր իրենց խորհուրդը և պայքարի այլ ճանապարհ ընտրեր, այսօր իրենք ստիպված չէին լինի առանձին գործել: “Մենք բազմիցս հուշել […]

Միայն Նաիրան ցանկանա, “Հանրապետականը” կխեղդվի” /վիդեո/

Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ քարոզարշավին մասնակցությունը սակավաթիվ է : Henaran.am-ը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` արդյո՞ք իրենք գոհ են հանդիպումներից` հաշվի առնելով քաղաքացիների նվազ հետաքրքրվածությունը: ”Մենք հատուկ այս մարտավարությունն ենք ընտրել: Մենք հանդիպումներ չենք կազմակերպում: Եթե փորձենք կազմակերպել, ինչպես հիմնական մեր օպոնենտ քաղաքական ուժն է անում, իրենք կխեղդվեն մարդկանց հոծ բազմության մեջ”,-պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավորը: […]

Ինչ են իրարից ուզում ՀՀԿ-ի մեծերն ու ջահելները. Առավոտ

Դեռ անցած տարվա սկզբներից` խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախապատրաստական փուլերից, սկսեցին խոսակցություններ շրջանառվել` ՀՀԿ-ում` երիտհանրապետականներ եւ տարեցների հակասությունների մասին: Այդ խոսակցությունները ժամանակ առ ժամանակ ակտիվանում են, նոր երանգներ ու դրսեւորումներ ստանում: Մասնավորաբար, վերջերս մամուլում կրկին տեղեկություններ են շրջանառվում, որ Երեւանի ավագանու ՀՀԿ-ի շտաբում եւս երիտասարդներն ամեն ինչ իրենց ձեռքն են վերցրել` անուշադրության մատնելով ավագների կարծիքը, մոտեցումները […]

ԱՄՆ-ը համոզված է` Սիրիան քիմիական զենք է օգտագործել

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել  է, որ Սիրիայի իշխանություններն ամենայն հավանականությամբ, օգտագործել են քիմիական զենք: Նման եզրակացության է եկել ամերիկյան հետախուզությունը, հաղորդում է “Associated Press”-ը: Ընդ որում, ամերիկյան հետախուզությունը դեռեւս համոզված չէ իր իսկ պնդման մեջ, սակայն նրանք շարունակում են հայտարարել, որ Բաշար ալ-Ասադի կառավարությունն ամեն դեպքում դիմել է միջուկային զենքի սահմանափակ կիրառման: ԱՄՆ […]

Հմայքը կա

ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կոչ էր արել սեփական կուսակցության ընդդիմադիր հռչակվել:Այս առնչությամբ Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ այդ հարցը կուսակցությունում չի քննարկվել, սակայն իրենց համար անքննելի հարցեր չկան: Զոհրաբյանը նկատեց, որ այդ առաջարկն ինչպես իր, այնպես էլ մի շարք ԲՀԿ-ականների համար ընդունելի է:

Զոհրաբյանը խանութպան պատգամավորներին զգուշացնում է

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խոստանում է, որ Երևանի ավագանու ընտրություններում պաշտպանվելու է յուրաքանչյուր քաղաքացու ձայնը: ՛՛ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի հետ, եթե կմիանա ՛՛Ժառանգությունը՛՛ սիրով, մենք, վստահաբար կարող եմ ասել, ընտրական տեղամասերում մեկ րոպե անգամ որևէ մեկը չկասկածի, ընտրողի քվեն պահելու ենք մեր համախոհ քաղաքական ուժերի հետ միասին` հանձնաժողովներում մեր անդամներով, վստահված մեր անձանցով, նախ համախոհ ուժերի […]

Սերժ Սարգսյանը գո՞ հ է /վիդեո/

Ապրիլի 25-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում մասնավորապես քննարկվել են մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված հարցեր: Ըստ  Ազգային ժողովի  փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի, եւս մեկ անգամ վերահաստատվել է, որ ընտրությունները պետք է անցնեն ժողովրդավարութան արժեքներին համահունչ: Արդյո՞ք Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը գոհ է նախընտրական քարոզարավից: “Ընտրություններից հետո կերեւա` գոհ են, […]

Քաղաքապետը զիբիլ թափող է… Նաիրա Զոհրաբյանը զայրացած է /վիդեո/

Այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի հանդիպմանը բնակիչներին ասաց, որ իր ամեն օրն սկսվում է մամուլի ուսումնասիրմամբ: Այսօր առավոտյան պատգամավորը մամուլում ընթերցել է ՀՀԿ փոխնախագահներից մեկի /ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մասին է-խմբ./ իրեն ուղղված պատասխանը: Զոհրաբյանը կրկին բարձրացրեց տենդերների թեման ու նշեց, որ Գալուստ Սահակյանի պատասխանն արդեն վկայում է […]

Ինչու մինչև հիմա չեք արել… երեւանցիները ԲՀԿ-ի խոստացած

Այսօր` ապրիլի 25-ին ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամամսնական ցուցակի առաջատարներ Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը հանդիպեցին ՛՛Քանաքեռ գէս՛՛ թաղամասի բնակիչների հետ: Նախ ելույթ ունեցավ Արսենյանը, ով բնակիչներին խնդրեց իրենց ձայնը տալ ԲՀԿ-ին, քանի որ երկրում ստեղծված վիճակը բավական վատ է: ՛՛ Ես անձամբ կառավարության անդամներից որևէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի