Ինչպես է քնել Հովհաննես Շահինյանը
Երեւանի ավագանու անդամների ընտրություններում “Օրինաց երկիր” կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համարը` Հովհաննես Շահինյանն առավոտ կանուխ “Ֆեյսբուք”-ում էր: Henaran.am-ի այն հարցին` թե անհանգիստ գիշե՞ր է ունեցել, նա պատասխանեց. “Քնել եմ, լույսը որ բացվում է, վեր եմ կենում”:
Հիշեցնենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքներով ՕԵԿ-ը չի ստացել անհրաժեշտ քվեները եւ ներկայացուցիչ չի ունենա Երեւանի ավագանու կազմում:
“Սկզբունքորեն ռոտացիա եղավ Երեւանի ավագանու կազմում: ՀԱԿ-ին փոխարինեց “Բարեւ Երեւան” դաշինքը, իսկ մյուս երկու ուժերը մնացին”,-ասաց Շահինյանը: Վերջինս կարծում է, որ ՕԵԿ-ը պետք է վերլուծի ընտրություններից ստացած պատկերը եւ պատրաստվի հաջորդ ընտրություններին:
Խորհրդարանակա՞ն` հարցրինք Շահինյանին: “Եթե հերթականությամբ առաջնորդվենք, ապա խորհրդարանական եւ քաղաքային ընտրությունները գնալու են զուգահեռ”,-ասաց Հովհաննես Շահինյանը:
Իսկ ՕԵԿ-ում եւ մասնավորապես Հովհաննես Շահինյանը հո շատ չե՞ն տխրել հարցին` Արաբկիրի նախկին թաղապետն ասաց. “Պետք է հետեւություն անել եւ կազմակերպվել, բայց թուլանալը մեզ բնորոշ չէ”: