Նրանցից 4-ը չի լինի Երեւանի ավագանիում

Մայիսի 6-ինմ ժամը 4,50-ի դրությամբ, ըստ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը եւ “Առաքելություն”-ը չեն լինի Երեւանի ավագանու կազմում: Ընտրական շեմը մյուսների նկատմամբ էական առավելությամբ հաղթահարել է ՀՀԿ-ն, երկրորդը ԲՀԿ-ն է, ապա “Բարեւ Երեւանը”:
Ըստ 464 ընտրական տեղամասերի արդյունքների` պատկերն հետեւյալն է.
“Առաքելություն”- 2692 քվե կամ 0.64%,
“Բարգավաճ Հայաստանը”՝ 97189 քվե կամ 23.07%-ը,
“Բարեւ, Երեւան” կուսակցությունների դաշինքը՝ 35732 ձայն կամ 8.48%-ը, “
Հայ Ազգային Կոնգրեսը”՝ 18499 քվե կամ 4.39%-ը,
ՀՅԴ՝ 15999 կամ 3.80 %,
ՀՀԿ՝ 235512 քվե կամ 55.89%-ը,
“Օրինաց երկիրը”՝ 15733 քվե կամ 3.73 %: