08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սամվել Բալասանյանը շնորհավորում է

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ ասվում է.

“Սիրելի գյումրեցիներ, 14 տարվա ընդմիջումից հետո մեր քաղաքի թիմը , մեր սիրելի “Շիրակը” դարձավ Հայաստանի չեմպիոն, ինչի առթիվ  շնորհավորում եմ բոլորիս:

Նաեւ “Շիրակի” տղաների շնորհիվ է, որ մենք կարող ենք վստահ ասել, որ, Գյումրին եղել եվ մնում է Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքը: Մեր մեծերը սահմանել են մի նշաձող , որից ցածր մենք իջնելու իրավունք չունենք , եվ “Շիրակը” գյումրեցիներին հատուկ պատվախնդրությամբ եվ թասիբով ապացուցեց, որ ինքը Գյումրու լավագույն մարզական ու մշակութային ավանդույթների շարունակողն է:

Վստահ եմ Գյումրու վերելքը շարունակական է լինելու:

Որպես Գյումրու քաղաքապետ եւ պարզապես գյումրեցի ուզում եմ շնորհակալություն հայտնել “Շիրակ” ակումբի նախագահ Արման Սահակյանին, ով անուրանալի վաստակ ունի “Շիրակի” վերածննդի գործում, թիմի մարզչական շտաբին՝ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ, ֆուտբոլիստներին եվ Շիրակի” բոլոր հավատարիմ երկրպագուներին, բոլորին ով մեզ պարգեւեց այս հաղթանակը”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ