Արմեն Մարտիրոսյանի “լռության օրը”
”Բարև Երևան” դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը երեկ` մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններն այս պահին հրաժարվում է գնահատել: “Չեմ ուզում ոչինչ ասել”,-ասաց Henaran.am-ին, երբ խնդրեցինք գնահատել ընտրական օրը:
Հարցրեցինք` կարողացե՞լ է գիշերը հանգիստ քնել: Սովորաբար ճարտասան Արմեն Մարտիրոսյանը դարձյալ նույնը, թե` “ոչինչ չեմ ուզում ասել”:
Այսպիսով 6 կուսակցությունների և 1 կուսակցությունների դաշինքի ստացած ձայները բախշվել են հետևյալ կերպ`
Առաքելություն -2 692- 0,64 տոկոս
ԲՀԿ -97 189 -23,05 տոկոս
Բարև Երևան -35 732-8,47 տոկոս
ՀԱԿ -184999-4,39 տոկոս
ՀՅԴ -15 999-3,79-տոկոս
ՀՀԿ- 235 512-55,86 տոկոս
ՕԵԿ- 15 733-3,73 տոկոս
Ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ կամփոփի մայիսի 12 ին: