20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ուշագրավ զարգացումներ. ՀՀԿ փոխնախագահը չի բացառում ԲՀԿ-ի հետ կոալիցիան /վիդեո/

ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը չի բացառում ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: 

Երեկ ՀՀԿ խոսնակը հայտարարեց, որ կուսակցության ԳՄ նիստում կառավարության անդամների հարցը չի քննարկվել: Խոսակցություններ կան, որ ԲՀԿ-ն կլինի կոալիցայում, ինչի համար է ձգձգվում նոր կառավարության ձեւավորումը: Ըստ մամուլի, Հովիկ Աբրահամյանը բացառել է ԲՀԿ-ի հետ կոալիցիան: Որպես ՀՀԿ փոխնախագահ` ինչ կասեք, կլինի՞ կոալիցիա, -հարցրինք Արմեն Աշոտյանին: 

Վերջինիս խոսքով` կուսակցությունը ունի 6 փոխնախագահ ունի, որից մեկն էլ Հովիկ Աբրահամյանն է, եւ քանի որ գործադիր մարմնի նիստում հարցը չի քննարկվել, ապա, ըստ Աշոտյանի` կուսակացական տեսակետ դեռ  չկա:  

Աշոտյանն այս հարցում ունի իր անձնական դիրքորոշումը: “Ես չեմ բացառում քաղաքական այնպիսի զարգացումներ, որ ԲՀԿ-ին կվերադարձնի կոալիցիա: Ես չեմ ասում, որ նման լուծմանը կողմնակից եմ, անձամբ ես չեմ ուզում:

Բայց ԲՀԿ-ի արմատական` հակահանարպետական թեւի դիրքերը թուլանում են, եւ Երեւանյան ընտրությունների արդյունքում այդ երեույթը վերջնականապես կամրագրվի եւ ԲՀԿ-ն իր ներսում ավելի ազատ կլինի` մյուս ավելի մեծ թեւի կարծիքները դարձնելու սեփական քաղաքական ուղի”,-ասաց Աշոտյանը:

Դիտենք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ