06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

“Բարեւ Երեւանը” ԲՀԿ խոսնակի դեմ հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն

 Այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է. “Ես ցանկանում եմ հարց տալ նրանց եւ, բնականաբար, “Բարեւ Երեւան” դաշինքին, քանի որ դա կապված է նրանց մեղադրանքի հետ, թե ինչու տեղամասային հանձնաժողովներում նրանց տեղերը լրացնում են Հանրապետական կուսակցության անդամները:

“Բարեւ Երեւան” դաշինքը հայտարարում է, որ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում “Ժառանգություն” կուսակցության տեղերով նշանակված են բացառապես կուսակցության անդամներն ու համակիրները:

Բացի այդ, դաշինքը համարում է, որ Տ. Ուրիխանյանի հայտարարությունը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված արարք: Մասնավորապես, քրեական օրենսգիրքը երկուսից հինգ տարվա ազատազրկում է նախատեսում ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում կուսակցությունների դաշինքի վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածողների համար:

Առաջիկա ժամերին հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք ՀՀ դատախազություն եւ հատուկ քննչական ծառայություն:

 

Հաղորդագրությունը տարածել է դաշինքի մամլո կենտրոնը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ