03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

“Շան գլուխը թաղված” է Ազգային ժողովում /վիդեո/

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին անհանգստացնում է ժողովրդի վստահության քվեն ստացած, բայց բիզնեսն ու անձնական շահը ամեն բանից վեր դասող պատգամավորների հարցը:

Henaran.am-ի հարցին` երբևէ իրավապաշտպանը դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով և պաշտպանել այն քաղաքացիների իրավունքը, ովքեր ձայն են տվել այն պատգամավորներին, որոնք հարկատուների հաշվին աշխատավարձ ստանալով` Ազգային ժողովի աշխատանքներին չեն մասնակցում:

Արթուր Սաքունցին ոչ միայն անհանգստացնում է ֆիզիկապես բացակայող պատգամավորների հարցը, այլ նաև երբեք որևէ նախագծի քննարկմանը չմասնակցող, նիստերին ներկա խպատգամավորների. ” Այնտեղ կա մի կազմ, որ տարիներով գալիս են, բայց մի հատ առաջարկություն էլ չկա, երբ որ կանչով` երբ պետքա քվեարկություն լինի, պետք ա ձայն ապահովվեն: Դա իրապես լուրջ խնդիրա ու դրանով ավելի շատ պետք է զբաղվի ԱԺ-ը, չնայած նրանք փորձեցին”:

Արթուր Սաքունցի կարծիքով` շան գլուխը թաղված է հենց ԱԺ-ում, և նրանք պիտի համակարգեն այս հարցը: Սաքուցի դիտարկմամբ բիզնեսը և պատգամավորի գործնեությունը անհամատեղելի են:

Իրավապաշտպանը հույս ունի որ ԱԺ-ը ինքը կլուծի հրատապ լուծում պահանջող այս հարցը:

Արթուր Սաքունցի հետ զրույցի մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ