20 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Միասին կառուցենք մեր սրտի մայրաքաղաքը. Տարոնի ուղերձը

Երեւանի քաղաքապետ, մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու անդամների ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն ուղերձով դիմել է երեւանցիներին:

 “Սիրելի՛ երեւանցիներ,

Արագ անցան Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի 27 հագեցած օրերը:

Տասնյակ հազարավոր երեւանցիներ մասնակիցը դարձան մեր  հանդիպումների:

Այս ժամանակահատվածում ես եւ մեր թիմը եւս մեկ հնարավորություն ունեցանք՝ հաշվետու լինելու Երեւանի եւ երեւանցիների առջեւ, լսելու ձեզ եւ ձեր հոգսերը, ներկայացնելու  մեր նոր ծրագրերն  ու  ավելի լավ Երեւան ունենալու  մեր պատկերացումները, վայելելու ձեր սերն ու համակրանքը, ձեր ջերմությունն ու հավատը, ձեր վստահությունն ու ազնվությունը:

Զրուցեցինք առկա խնդիրների, ձեզ հուզող հարցերի եւ հնարավոր լուծումների մասին:

Կրկին  շրջեցինք մեր մայրաքաղաքի տարբեր վայրերով, բակերով եւ փողոցներով: Ամենուրեք տեսանք իր քաղաքը սիրող, իր քաղաքի մասին մտահոգ, բարեպաշտ ու ակտիվ քաղաքացիների:

Այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, իմ եւ մեր թիմակիցների անունից խորին երախտագիտություն եմ հայտնում Երեւանի բոլոր բնակիչներին:

Վստահեցնում եմ, որ ձեզ հետ շփումը մեզ նոր ուժ ու եռանդ, լիցքեր ու գաղափարներ հաղորդեց:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց քննադատությամբ օգնեցին մեզ՝ ավելի լավ ընկալելու եւ էլ ավելի մոտ լինելու Երեւանի յուրաքանչյուր բնակչին:

Շնորհակալ եմ նաեւ մեր քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ մայրաքաղաքի խնդիրներով մտահոգվելու եւ երեւանցուն օգակար լինելու իրենց ցանկության համար:

Մայիսի 5-ը կարեւոր օր է մեր հնամենի մայրաքաղաքի նորագույն պատմության մեջ:

Եկե՛ք այդ օրը կերտենք միասին, եկե՛ք միասին կառուցենք մեր սրտի մայրաքաղաքը, որպեսզի մեր երեխաներին ու թոռներին թողնենք ավելի լավ Երեւան:

Ընտրելով մեզ` դուք հնարավորություն կունենաք ակնկալել մեր աշխատանքի  ավելի լավ արդյունքներ,  ապրել ավելի լավ Երեւանում՝ արժանապատիվ պայմաններով ու  ավելի հարմարավետ կյանքով:

Ընտրությունը ձերն է, սիրելի՛ երեւանցիներ:

Խորին հարգանքով`

Տարոն Մարգարյան “,-ասված է ուղերձում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ