06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

“Քաղաքական վենդետա”

Դատարանը մերժեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հայցը, որով պահանջվում էր չեղյալ համարել ՍԴՀԿ 8-րդ՝ իրականում տեղի չունեցած համագումարի արձանագրությունը։ Իր այս որոշմամբ դատարանը փաստորեն ոչնչացրեց ՍԴՀԿ կուսակցությունը՝ այդ անունը կրելու իրավունքը փոխանցելով իշխանության վերահսկողության տակ գտնվող մի խմբակի:

Այս կերպ վարչախումբը կամակատար դատարանի միջոցով պատժում է ՍԴՀԿ կուսակցությանը, որը 2007 թվականից ի վեր կանգնեց ավազակապետական վարչախմբի դեմ ծավալված համաժողովրդական շարժման կողքին՝ ակտիվորեն մասնակցելով նրա պայքարին։ Դրանով ռեժիմը պատժում է կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին՝ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության կազմում խորհրդարանում ծավալած գործունեության համար:

Արդարադատություն իրականացնելու կոչված դատարանի արածն այլ բան չէ, քան քաղաքական վենդետա, ոտնձգություն քաղաքացիների՝ ազատ ասոցիացիաների սահմանադրական իրավունքի դեմ։ Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի հերթական այս ապօրինությունը, որը կշտկվի եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, երբ Հայաստանում կվերականգնվի սահմանադրական կարգը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ