19 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շարմազանովը սխալ է ասել, ճիշտ չի ասել, անտրամաբանական բան է ասել

”Սխալ է ասել, ճիշտ չի ասել, անտրամաբանական բան է ասել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ արձագանքելով ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ԲՀԿ-ին ուղղված հայտարարությանը: Շարմազանովը ասել էր. “Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ-ական որոշ պատգամավորների այն հայտարարությանը, որ “իշխող քաղաքական ուժին պետք են հուսահատված, այլ ոչ թե բարեկեցիկ քաղաքացիներ”, ՀՀԿ ընտրական շտաբի […]

Բագրատյանը բոյկոտում է եւ ՀԱԿԿ-ին, եւ Րաֆֆուն

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը չի մասնակցելու վաղը՝ ապրիլի 30-ին կայանալիք ՀԱԿԿ հանրահավաքին, ինչպես նաև հաջորդ օրը՝ մայիսի մեկին կայանալիք ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ու ՛Բարև Երևանի՛՛ հանրահավաքին: Այս մասին Բագրատյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Պատգամավորը, սակայն, խոստանում է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: ՛՛Ես միշտ պարտաճանաչ քաղաքացի եմ՛՛,-նշեց նա: Հարցին` ունի՞ նախընտրելի թեկնածու, Բագրատյանը […]

ԲՀԿ-ն փորձելու է հավաքագրել այն ձայները, որոնք հիասթափության արդյունքում անտեր են մնացել

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ ՀՀԿ և ԲՀԿ ակնհայտ հակամարտությունը ձեռնտու է ԲՀԿ-ին Երևանի ավագանու ընտրություններում ընդիմադիր դաշտից առավելագույն ձայներ կորզելու համար: Henaran.am-ի հարցին, ի վերջո “Բարգավաճ Հայաստանի” “այլընտրանքաընդդիմադիր ռեւերանսների” արդյունքում որտեղ կհանգրվանի ԲՀԿ-ՀՀԿ լարվածությունը, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց մասնագիտական հարթությունից. ”Քանի որ Տարոն Մարգարյանի ձայների մեծ մասը գալիս է իշխանական թևից, ինքը բոլոր էլեկտորատներից ձայներ ունի: […]

Հասկանում ենք, որ սա ձեր վերջին շանսն է. Նաղդալյանը` Օսկանյանին

Կարծում եմ,  արժե մեր կոլեգաներին հիշեցնել, որ էական հնարավորություն իրենց  տրված է եղել սրանից 4 տարի առաջ, երբ իրենց կուսակցության  ցուցակով,  բավական լուրջ թվով Երևանի ավագանիներ ընտրվեցին, և 4 տարի շարունակ բոլոր հնարավորություններն ունեին ակտիվ աշխատելու, առաջարկներ, ծրագրեր իրագործելու, բարելավելու մեր քաղաքացիների կյանքը, այլ ոչ թե պասիվ, կրավորական պահվածք դրսևորելու և այսօր էլ ասելիք չունենալու: […]

Բա ինքն ասեց, ես չասեմ. Մինասյանն ու Աշոտյանը գիտությունից՝ քաղաքականություն

Ազգային ժողովում ՛՛Կրթության մասին՛՛ ՀՀ օրենքի քննարկման ժամանակ երկխոսություն ծավալվեց ԿԳՆ պաշտոնակատար Արմեն Աշոտյանի և ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջև: ՀՅԴ-ի առաջարկով նախատեսվում է հնարավորություն տալ և սահմանամերձ, և լեռնային շրջանների ուսանողներին անվճար սովորել բուհ-երում՝ պայմանով, որ հետագայում աշխատեն կառավարության նախատեսած վայրերում: Կառավարությունն այս առաջարկին դրական եզրակացություն է տվել, ինչի համար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց: […]

Վարդան Օսկանյանը ծաղիկ չի տնկելու

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի ավագանու քարոզարշավի ընթացքը վերլուծեց ավագանու ԲՀԿ ցուցակի առաջատար Վարդան Օսկանյանը: Օսկանյանը նշեց, որ եթե Երևանի քաղաքապետի պաշտոնը դիտարկենք կենցաղային խնդիրները լուծելու համար, ապա ինքը էնտեղ անելիք չի ունենա. “Մենք համարում ենք , որ սա և քաղաքական նշանակության ընտրություններ են, և տնտեսական, և նաև քաղաքային, եթե կարողանում ես քաղաքին մոտենաս որպես […]

Չնչին, տհաս, մանկամիտ. Լյուդմիլա Սարգսյանն արհամարհում է

՛՛Նրանք այնքան չնչին ու անտեսանելի մարդիկ էին, որոնք հիմա իրենց իրավունք են վերապահում ասել, թե ով է ՍԴՀԿ-ը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն՝ արձագանքելով օրենքով գրանցված ՍԴՀԿ-ի անդամ Վարազդատ Եղիազարյանի հայտարարությանը, որ Լյուդմիլա Սարգսյանն ու Գուրգեն Եղիազարյանը իրավունք չունեն իրենց ՍԴՀԿ անդամներ անվանել և անվանելու դեպքում նրանք կհամարվեն ինքնակոչներ: […]

Բագրատյանը սահմանին տեսածից ցնցվել է

Շաբաթ կիրակին անցկացրեցի հանրապետության հյուսիսում։ Առիթը բաց չթողեցի մի քանի ժամով հատելու Վրաստանի սահմանը։ Ու տեսա մեր օրերում ցնցող մի տեսարան. հարյուրավոր ու հազարավոր հայեր ոտքով լքում են Հայաստանը։ Իրապես, վերջին տարիներին արտագաղթ միշտ է եղել։ Բայցք այսպիսի բան ես չէի տեսել։ ես նույնիսկ հարցրեցի, թե այս ի՞նչ է եղել։ Մեր սահմանապահների հետ կանգնած քաղաքացիները, […]

Կոնկրետ ծրագրեր Գյումրիում

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր  ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Քաղաքապետը նախ ողջունեց տիկին Հիլիարդին և գոհունակություն հայտնեց սկսած 1992թ.-ից Հայաստանում և մասնավորապես աղետի գոտում գրասենյակի կողմից  իրականացրած բացմաթիվ ծրագրերի համար: Քարեն Հիլիարդն իր հերթին շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին ընդունելության համար և տեղեկացրեց, որ սա իր առաջին այցն է […]

Ինքնակոչ են

ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամ Վարազդատ Եղիազարյանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝ ՛՛Վերջին երկու տարիներին իրենց ՍԴՀԿ անդամներ ներկայացնող Լյուդմիլա Սարգսյանը և Գուրգեն Եղիազարյանը (վտարվել են 2009 թ-ին) բազմիցս լրատվամիջոցներով անդրադարձել են Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության գործունեությանը՝ իրենց անվայելուչ խոսքեր թույլ տալով ՍԴՀԿ ղեկավարության հասցեին: Որպես կանոն՝ ՍԴՀԿ ներկայացուցիչները չեն պատասխանել այս անձնավորություններին, հաշվի առնելով, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի